▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր մարդկանց ունեմ մեկ պատասխան՝ ես դերասանուհի եմ, ու դա նորմալ երևույթ է. Անի Երանյան

 

BlogNews.am-ը գրում է. Սիրային եռանկյունի, որի կիզակետում դերասանուհի Անի Երանյանն է: «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլերը հոկտեմբերի 21-ից կլինի եթերում: Մինչ այդ դրամայի գլխավոր հերոսուհին կայքի հետ զրույցում խոսել է կերպարի, խաղընկերների, ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ համագործակցության ու այլ մանրամասների մասին:

Անին Ելենայի հետ աշխատելու փորձ վաղուց ուներ, սակայն տևական ժամանակ դադարել էր նրանց համագործակցությունը.

«Հետհաշվարկ»-ի անոնսը համացանցում հայտնվելուց հետո բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց: Վերջին օրերի հրապարկումները մեծամասամբ վերնագրված էին այսպես. «Անի Երանյանի կրքոտ համբույրը Խորեն Լևոնյանի հետ նոր սերիալում»: Անին, սակայն, համբույրի տեսարանն ամենևին էլ համարձակ քայլ չի համարում. «Ցավով պիտի նշեմ այն փաստը, որ ֆիլմի մեջ համբույրը կարող է մեծ քննարկումների առիթ դառնալ, որ կան դեռ մի քանիսը, ովքեր կերպարի քայլերը նույնացնում են ինձ հետ: Դերասանի աշխատանքը հենց ժողովրդի համար է, մենք օրուգիշեր աշխատում ենք հենց նրանց համար, ու քո հասցեին նմանատիպ արձագանք տեսնելը հաճելի չէ: Բայց, միևնույն ժամանակ, մի քանիսի համար պետք է հստակ պատասխան ձևավորել: Մի լավ խոսք կա. «Յուրաքանչյուր մարդ եթե սկսի իրենից, ժամանակ չի մնա դիմացինի կյանքին հասնելու»: Խոսում ենք հայի առաքելությունից, պատվից, շնորքից, ցավը տանեմ իմ հայ ժողովրդի, բայց պիտի նկատեմ մի քանիսի դաստիարակության, գեղեցիկ բառապաշարի ու չափից դուրս զբաղվածության հետևանքները: Դուք էլ ունեք մայր, քույր, աղջիկ երեխա: Զգույշ եղեք ձեր մեղադրանքներից, դիմացինի մեղքը առնելուց Աստծուց մի հեռացեք, այսինքն՝ խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, ամբողջ օրը կայքերում նստած, սպասում են, թե սրան-նրան ինչպես վատաբանեն»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին