▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նման բան լիներ՝ մռնչյունս կլսվեր քաղաքում. Վահագն Գալստյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

«Ժողովուրդ»-ը  գրում է. Էկրանային եւ բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող եւ հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:

-Վահա՛գն, վերջերս համացանցի Ձեր էջում տեղադրել էիք  Ձեր երեխաների  հետ լուսանկար եւ թողել մակագրություն, որտեղ մոտավորապես նշել էիք, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ փորձեն երեխաներին Ձեզնից խլել, նրանց կողքին եք: Հիմա կարող են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ամուսնալուծվել եք…

-Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում. կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ: Այս հարցին մոտենում եմ խիստ եւ սկզբունքորեն: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց կյանքը` թողած ապրում են ուրիշի կյանքով:

-Բայց բավական համարձակ գրառում էիք կատարել: Ի վերջո, ո՞վ է ուզում երեխաներին խլել Ձեզնից:

-Նրանց ինձնից խլող չկա, ոչ մեկ նման բան չի ուզում: Չի կարող նման մեկը հայտնվել: Եթե հանկարծ նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կբարձրանար: Մռնչյունս կլսվեր քաղաքում: Անավարտ սիրով եմ սիրում զավակներիս: Սրա մասին էի գրել: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին