▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է արգելել Ռուսաստանի Առաջին ալիքով հիշատակել Առնո Բաբաջանյանին

Ռադիո Վանի բաց նամակը ռուսական Առաջին Ալիքի գլխավոր տնօրեն Կ.Լ. Էռնստին

Հարգելի Կոնստանտին Լվովիչ!

Հոկտեմբերի 22-ին Առաջին ալիքի եթերում ցուցադրվեց համերգ ,նվիրված Մուսլիմ Մագամաևի 75-ամյակին:Համերգը անց էր կացվում <<Crocus City Hall>>-ում՝ Մուսլիմ Մագամեդովիչի անունը կրող դահլիճում(դա կարևոր է):Հեռուստատեսային տարբերակում դիտողը հնարավորություն ստացավ վայելել 23 երաժշտական ստեղծագործություն,որոնցից 20-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագամաևի երգացանկից էր:Բոլոր համարները(երաժշտական ստեղծագործությունները) տիտրերում ուղեկցվում էին կատարողի անուն ազգանունով,իսկ հեղինակների անուն ազգանունները հեռուստադիտողը այդպես էլ չտեսավ:<<Տարօրինակ պատմություն է>>- կարող են մտածել ոմանք,չնայած հիշու՞մ ենք, որտեղ էր ընթանում համերգը՝<<Crocus City Hall>>(դա կարևոր է):Այնուամենայնիվ որոշ հեղինակների անուններ հնչեցին հաղորդավարների շուրթերից,սակայն 20-ից 7 երգերի համահեղինակի անուն ազգանունը այդպես էլ չհնչեցվեց…

Դա Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովի(ով կառուցել է <<Crocus City Hall>> -ը,որտեղ կայանում էր համերգը) անձնական խնդրա՞նքն էր,թե՞ (Աստված մի արասցե ) համերգը հնարավոր չէր լինի ցուցադրել նավթով հարուստ և ՅՈՒՆԵՍԿՈ-ի չկայացած  գլխավոր քարտուղար ունեցող երկրում:

<<Ապրում էր աշխարհում մի շատ տաղանդավոր տղա և նա շատ էր ուզում դառնալ երաժիշտ:Որոշ ժամանակ անց նրան օգնության ձեռք մեկնեց երկնակամարի ամենափայլուն աստղերից մեկը…ԵՎ այդ աստղի անունն էր Մուսլիմ Մագամաև:Իսկ ո՞վ է տղան>>: Այս բառերը նախորդեցին Էմին Ագալարովի բեմելին:

Պատմությունը հաճախ է կրկնվում …Դրանից շատ տարիներ առաջ 19-ամյա ծագող աստղը հանդիպեց մեկ այլ մարդու ,ով  էլ ամենայն հավանականությամբ կանխորոշեց Մուսլիմ Մագամեդովիչի ճակատագիրը: ԱՅԴ մարդու 7-ը երգորը հնչեցին համերգի ժամանակ,բայց նրա անունը այդպես էլ չհնչեց: Իհարկե, ուղիղ 4 վայրկյան նրա ազգանունը երևաց մնացած հեղինակների ազգանունների երկար ցուցակի մեջ: Երևի 4 վայրկյանը դա այն ժամանակն էր,ինչին համաձայնվել էին ռուս և ադրբեջանցի գործարարները և Crocus Group ընկերությունների խմբի նախագահն ու սեփականատերը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին արդեն վաղուց մեկ է,բայց Առաջին ալիքի դիրքորոշումը անհասկանալի է: Ո՞վ է արգելել հիշատակել Առնո Բաբաջանյանին: Կամ ինչի՞ համար էր ընդհանրապես պետք կատարել նրա ստեղծագործությունները:  Ի դեպ,Արազ Իսքենդեր Օղլի Ագալարովը երևի չէր նկատել,որ պետք էր համերգային ծրագրի մեջ չընդգրկել նաև <<Бухенвальдский набат>> երգը,քանի որ երաժշտության հեղինակը ազգությամբ հայ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուրադելի Վանո Իլյիչն է: Պետք էր բացառել նաև Միշել Լեգրանի հրաշալի երաժշտությունը,քանի որ եռակի օսկարակիր երգահանի մայրը նունպես հայուհի էր:

Կոնստանտին Լվովիչ ,հասկանալի է,որ Դուք չեք պատասխանելու և ոչ մի կերպ չեք արձագանքի այս նամակին,բայց մենք չէինք կարող լռել: Հեռուստատեսությունը,որպես մշակույթի մի մաս,պետք է միավորի,այլ ոչ բաժանի…Թե՞ Դուք այլ կարծիքի եք:

Հ.Գ. Մի վախեցեք տիտրերից,անուններից և ազգանուններից: Վախեցեք նրանցից,ովքեր վախենում են տիտրերից,անուններից և ազգանուններից…

Ռադիո Վան,Երևան,Հայաստան

 

Թարգմանությունը՝ g-news.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին