▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովը

70 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է ռուս հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովը: Նա երկար ժամանակ քաղցկեղային հիվանդություն է ունեցել:

Հայտնի դերասանի հիվանդության սրացումը 2016-ին է եղել, ինչի հետևանքով Զադորնովը հետաձգել էր իր բոլոր ելույթներն ու հյուրախաղերը:

2016-ի վերջին նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել:

Նշենք, որ Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948թ.՝ Յուրմալա քաղաքում: Նա լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային ելույթների ու մոնոլոգների շնորհիվ: Զադորնովը հեղինակել է բազմաթիվ երգիծական Ժողովածուներ («Այս խենթ, խենթ, խենթ աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան»):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին