▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի է ասել, չեմ զգացել, որ ամուսինս ներկա է նկարահանման հրապարակում. Էմմա Մանուկյան

Blognews.am-ը գրում.

Դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ, որ նկարահանում են վերջին սերիաները: Կայքը զրուցեց դերասանուհու հետ՝ թեմայի մանրամասներին ծանոթանալու համար: Պարզվեց՝ ինֆորմացիան սխալ է. որոշ փոփոխություններ են եղել, և նկարահանման աշխատանքները դեռ շարունակվում են:

«Ճիշտն ասած՝ դեռ չգիտենք էլ՝ երբ ենք նկարահանելու վերջին սերիաները: Առավել մանրամասնել չեմ կարող. թեման մեր պրոդյուսերների իրավասության շրջանակում է»,- ասաց դերասանուհին:

Էմմայի խոսքով՝ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ սցենարային առումով բեկումնային փուլում է հեռուստասերիալը: Փակագծերը բացել ու ասել, թե կոնկրետ ինչ է լինելու, իհարկե, չի կարող, բայց վստահեցնում է՝ լարված ու հետաքրքիր սերիաներ շատ են լինելու:

Շուտով կլրանա նախագծի մեկ տարին: Տևական ժամանակ է՝ Էմման «ապրում է» Արևիկի կերպարում ու ասում է, որ հերոսուհին իր մի մասն է դարձել: Չնայած դրան՝ նմանություններ գրեթե չկան իր և Արևիկի կերպարի միջև. «Նրան ամեն ինչ ավելի դժվարությամբ է տրվում, իսկ իմ դեպքում այդպես չէ: Ուզում եմ նշել, որ շատ լավ խմբում ենք աշխատում: Ունեմ շատ լավ խաղընկերներ, որոնց հետ աշխատելը մեծ հաճույք է: Արդեն մեկ ընտանիքի պես ենք, ու կարծում եմ՝ մեր համախմբված թիմն ու անձնվեր աշխատանքն իրենց արդյունքները տալիս են: Արդեն 220-րդ սերիային ենք հասնում, բայց հետաքրքրությունը նախագծի հանդեպ չի կորչում, եթե չասեմ, որ ավելանում է»,- նկատեց դերասանուհին:

Ինչպես գիտեք, «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նկարահանվում է նաև Էմմայի ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը: Չնայած դրան՝ նրանց կերպարները միմյանց չեն առնչվում, միասին գրեթե չեն աշխատում. «Ես, կարելի է ասել, չեմ զգացել, որ ամուսինս ներկա է նկարահանման հրապարակում, որովհետև շատ քիչ դեպքերում ու փոքր տեսարաններում ենք իրար հետ եղել: Մեր հիմնական գծերն առանձին են»,- նշեց դերասանուհին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին