▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցածս ժամանակի որոշ մասեր կուզեի հետ տալ ու վերապրել, իսկ որոշ մասեր պարզապես կցանկանայի ջնջել. Օլյա Հակոբյան

 

Life.panorama.am-ը գրում է.Դերասանուհի Օլյա Հակոբյանը այսօրվա զրույցում հայտնել է, որ «Շանթ Պրեմիում»-ով  հեռարձակվող «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի հետեւորդները շուտով իրեն նոր կերպարում կտեսնեն:
 
«Առաջարկը ստացա իմ շատ սիրելի «Շանթ» հեռուստաընկերությունից, եւ քանի որ թիմն ինձ հարազատ էր եւ կերպարն էլ հետաքրքիր, համաձայնեցի: Այստեղ մարմնավորում եմ Մարինկա Խաչատրյանի հերոսուհու հորաքրոջ կերպարը, ով հատուկ եկել է նրան տիրություն անելու, քանի որ նրա հերոսուհին շատ երես առած, սանձարծակ աղջիկ է: Հերոսուհուս դրական, կամ բացասական երանգ տալը դժվար է, բայց միանշանակ խիստ կնոջ եմ մարմնավորում»,- պատմեց դերասանուհին: 
 
«Այստեղ հավաքված են հիմնականում «Թաքնված սեր» հեռուստասերիալի թիմը: Ինտեգրվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք: Իսկ ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ բավականին լավ ենք միմյանց հասկանում, կարճ քննարկումներից հետո անմիջապես ընդհանուր հայտարարի ենք գալիս ու անցնում գործի: Ողջ թիմի հետ միշտ էլ մտերմ եմ եղել, իսկ նրանց հետ աշխատելը առավել հաճելի է»,- նկատեց նա:
 
Արդեն գործող եւ սիրված նախագծում մուտք գործելը Օլյայի համար դժվարոթյուն չէ, միակ դժվարությունը, ըստ դերասնուհու, կայանում է նրանում, որ մինչ այս չի հետեւել սերիալի զարգացումներին եւ հիմա նրա համար ամեն բան նոր է: Այնուամենայնիվ, Օլյան պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերը լավ արդյունք ունենալու համար:
«Էլենի օրագրոում» Օլյա Հակոբյանի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն երկուշաբթիից: Իսկ բացի այս հեռուստասերիալը, դերասանուհին պատրաստվում է նկարահանվել նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության արտադրության նոր ֆիլմաշարում, որը բաղկացած կլինի 40 սերիայից:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին