▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ, եթե դու չես գալիս Լենոչկայի մոտ, Լենան ինքը քեզ կգտնի. հայտնի «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան Երևանում է

Բավական լայն տարածում գտած և Ռուսաստանում հիթ դարձած  «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի իր երկրպագուների հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Շնորհակալություն այսօրվան: Աշոտ, եթե դու չես գալիս Լենոչկայի մոտ, Լենան ինքը քեզ կգտնի: Երևա՜ն: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ միայն սկսվում է»:

Նշենք, որ երգչուհու խոսքով`Աշոտն իրական մարդ է, ով դեռևս չի կռահում, որ երգն իր մասին է:

Նա ևս մի գրառում է թողել Instagram-ում Երևանում առաջին օրվա մասին:

«Երևանում արթնանալուց հետո Լենոչկան համեղ նախաճաշում է: Պետք է չէ՞ սնվել որոնումներից առաջ», — գրել է Եսենինան և հավելել մեկնաբանություններում, որ «Երևանը սքանչելի քաղաք է»:

Հիշեցնենք, որ ավելիվաղ Ելենան ասել էր. «Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Սևանի ափին ինչ-որ ժամանակ եղել են իմ ծնողները: Բայց հիմա ես պարտավոր եմ այցելել Հայաստան` այդ հրաշք երկիրը, որտեղ Աշոտ անունով բազմաթիվ տղամարդիկ կան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին