▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս ԱՊՀ» դառնալուց հետո որոշ բաներ պետք է փոխվեին իմ կյանքում. Շուշան Երիցյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքի  զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը: Մեզ հետ զրույցում Շուշանը նշեց, որ վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է կայացած նորաձեւության շաբաթին:

«Քանի որ «Միսս ԱՊՀ» տիտղոսն ինձ թույլ է տալիս մասնակցել ԱՊՀ-ի տարածքում գործող տարբեր նորաձեւության ցուցադրությունների, իմ` Մոսկվայի պրոդյուսերը կազմակերպեց, որպեսզի մասնակցեմ նաեւ այնտեղ անցկացվող նորաձեւության շաբաթին: Սակայն ժամանակը քիչ էր, ու ստիպված եղա քայլել միայն  դիզայներ Սաբինա Մակի ցուցադրությանը: Ընդամենը մի քանի օր մնացինք այնտեղ ու անմիջապես վերադարձանք, քանի որ այստեղ եւս շատ աշխատանքներ ունեի»,- պատմեց Շուշանը:

«Միսս ԱՊՀ» տիտղոսը մոդելին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ զբաղվել մոդելային կարիերայով: Նույն նպատակով Շուշան Երիցյանը ընկերուհու` Տաթեւ Սարգսյանի հետ միասին այս շաբաթ պատրաստվում է մեկնել Սինգապուր:

«Չեմ կոնկրետացնի, թե ինչ նպատակով եմ մեկնում Սինգապուր: Այնտեղ առաջարկներ ունեմ, բայց մինչեւ ամեն ինչ չհաստատվի, կխուսափեմ խոսել դրանց մասին: Ամեն դեպքում, եթե անգամ գործնական հարցերս չկարգավորեմ, ապա հաստատ Տաթեւի հետ միասին մի լավ կհանգստանանք ու կվայելենք արեւը»,- հավելեց նա:

Ի դեպ` Շուշանը նշեց նաեւ, որ «Միսս ԱՊՀ» լինելն իրեն թույլ չի տալիս Հայաստանում զբաղվել դերասանական արվեստով:

«Ըստ պայմանագրի` «Միսս ԱՊՀ» դառնալուց հետո որոշ բաներ պետք է փոխվեին իմ կյանքում: Նախ այնքան էլ չի խրախուսվում, որ մասնակցեմ հայաստանյան նախագծերին, նախընտրելի է, որ թեկուզ երկար ընդմիջումներով լինեմ արտերկրյա նախագծերում, քան այստեղի: Պայամանագիրը թույլ է տալիս նկարահանվել  դրսում ստեղծվող ֆիլմերում, այսինքն` դերասանական կարիերաիս վերջ չեմ տվել»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցում Շուշան Երիցյանը խոսեց նաեւ Մանուկ Ալեքսանյանի ցուցադրությունից:

«Մանուկը բացի լավ դիզայներ լինելուց, նաեւ իմ լավ ընկերն է, ուստի չէի կարող մերժել նրան եւ մեծ հաճույքով քայլեցի իր ցուցադրությանը: Մանուկը շատ կրեատիվ դիզայներ է, նա յուրահատուկ ճաշակ ու մոտեցում ունի ու չի վախենում համարձակ լինելուց: Շատ կցանկանայի, որ սա նրա վերջին ցուցադրությունը չլիներ»,- նշեց նա: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին