▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնարդո Դի Կապրիոն, Քլոե Քարդաշյանը և այլ հայտնիներ հայ մանուկների համար նվիրատվություն կանեն

«Հայաստանի մանուկներ»  հիմնադրամը (COAF)  այսօր` նոյեմբերի 17-ին,  Նյու Յորքում անցկացնելու է պատմության մեջ ամենախոշոր բարեգործական երեկոն: Բարեգործությանը մասնակցելու են ամերիկյան այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Թոմ Հենքսը, երգչուհի Արիանա Գրանդեն, հեռուստաստղ Քլոե Քարդաշյանը, հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայանը և այլք:

Միջոցառմանը շրջանակներում տեղի է ունենալու հայկական արմատներ ունեցող, ամերիկացի դիզայներ Պատրիցիա Ֆիլդի հագուստների ցուցադրությունը, ում էլ «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամի կողմից կհանձնվի մրցանակ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Լեոնարդո Դի Կապրիոն 65 հազար ԱՄՆ դոլար է նվիարբերել «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամին: Դերասանն այդքան գումարով գնել էր նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել էր  հիմնադրամին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին