▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Էվա Խաչատրյան

Life.panorama.am-ը գրում է. «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման փակ դիտումը կայացել է նոյեմբերի 15-ին, իսկ երեկ աղջիկները ներկայացել են Երեւանի պետական կամերային թատրոնի հանդիսատեսին:

Կայքը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է ներկայացման կայացման, ինչպես նաեւ գլխավոր նպատակների մասին:

«Պիեսը Արա Երնջակյանի հեղինակային գործն է, ինչպես մեր թատրոնի գրեթե բոլոր գործերը: Նրա ստեղծագործությունները հիմնականում իրենց մեջ կրում են պահի, ժամանակաշրջանի հրամայականներն ու խնդիրները, թեեւ դրանք նաեւ դառնում են մնայուն ու համահունչ բոլոր ժամանակներին: Ա. Երնջակյանը պիեսը դեռ մեկ տարի առաջ է ավարտել, որից հետո իր ուսանողների հետ փոքրիկ էքսպերիմենտ արեց, իսկ ավելի ուշ որոշվեց, որ այն պետք է հիմնական կազմի հետ բեմ բարձրացնել»,- նշեց էվան:

Ի դեպ` «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը երկու կազմով կներկայացնեն հանդիսատեսին:

«Ներկայացումը խաղալու ենք երկու կազմով: Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր երիտասարդ դերասանուհիները: Մեր կազմում կլինենք ես, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը: Վերջիններս եղել են Արա Երնջակյանի ուսանողները եւ հիմա հստակ քայլերով մուտք են գործում թատրոն: Ներկայացման մյուս կազմում զբաղված են Քեթրին Մանասյանը, Հասմիկ Դանիելյանը, Անի Գրիգորյանը (Անի Լուպե) եւ Հրաչուհի Ամիրյանը»,- նկատեց նա:

Խոսելով ներկայացման նպատակի եւ խնդիրների մասին` Էվա Խաչատրյանը պատմեց.

«Սա հոռետեսական կատակերգություն է, որը շատ հատուկ է մեր թատրոնին: Մենք բարձրացնում ենք խնդիրներ, որոնք իրականում շատ լուրջ ու կարեւոր են, սակայն դրանց մասին մենք չենք խոսում ուղիղ իմաստով, փոխարենը մեզ հատուկ ինտերակտիվ տարբերակով եւ հումորով ենք դա անում: Այստեղ խոսում ենք կին-տղամարդ հարաբերությունից, բնությունից, որն Աստված իսկզբանե ստեղծել է, բայց մարդն իր միջամտությամբ այլ ուղղություններով է այն տանում: Ներկայացման մեջ հանդիսատեսը շատ տարբեր երեւույթներ կտեսնի, որոնցում ամեն մեկը կարող է թե իրեն, թե իր մորը, քրոջը, կամ մեկ այլ կնոջ տեսնել: Այսինքն` ամեն մեկն իր մասնիկը հաստատ կգտնի: Ասեմ, որ մեզ համար շատ կարեւոր է նաեւ հանդիսատեսի կապը, որը ներկայացման մի մասն է կազմում, քանի որ այն ինտերակտիվ է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Հարձակվում էին վրաս ու ինձ «տուն քանդող» էին ասում. Էվա Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին