▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանկությունս անսահման է, կարծես թե նոր իմաստ ստացավ կյանքս. Ռուզաննա Անդրեասյանը որդի է ունեցել

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի, երգահան Ռուզաննա Անդրեասյանը կրկին մայրիկ է դարձել: Ռուզաննան ամուսնուն որդի է պարգեւել, իսկ զգացողությունների եւ անվան ընտրության մասին խոսել է կայքի հետ:

«Առաջին ծննդաբերության հետ համեմատած` զգացողություններս մի փոքր այլ են, քանի որ տղա եմ ունեցել: Այս պահին երջանկությունս անսահման է, կարծես թե նոր իմաստ ստացավ կյանքս»,- նշեց երգչուհին:

Ռուզաննան եւ ամուսինը որդուն Դանիել անունն են տվել.

«Իհարկե, պատահական չենք ընտրել տղայիս անունը: Դանիելը մարգարեի անուն է եւ նշանակում է Աստծո պարգեւ»,- նկատեց երջանիկ մայրիկը:

Ռուզաննան նշեց, որ դեռեւս դժվարանում է փոքրիկին որեւէ մեկին նմանացնել.

«Դեռ չենք կողմնորոշվում, թե տղայիս ում նմանացնենք: Ես եղբորս եմ նմանացնում, ոմանք ինձ հետ համաձայն չեն: Երեւի թե, դեռ վաղ է նմանացնելու համար»,- պատմեց նա:

Խոսելով ամուսնու եւ դստեր վերաբերմունքի մասին` երգչուհին նկատեց.

«Ամուսինս անչափ հուզված է եւ երջանիկ. Ի վերջո տղա երեխա է ունեցել, որը հայ տղամարդու համար երեւի ուրիշ զգացողություն է: Դե իսկ մեր աղջիկը` Նատալին, դեռեւս չի հասկանում, թե ով է մեր ընտանիքում հայտնվել, բայց մեծ ջերմությամբ է եղբորը վերաբերվում, անընդհատ նրան շոյում ու համբուրում է»:

Նշենք, նաեւ, որ Ռուզաննա Անդրեասյանը հղիության ողջ ընթացքում չէր խոսում կրկին մայրանալու մասին, հետաքրքրվելով, թե ինչի հետ էր կապված գաղտնիությունը, պատասխանեց.

«Հատուկ պատճառ չկա, պարզապես անիմաստ էի համարում մինչեւ բալիկիս ունենալը խոսել այդ մասին»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին