▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Հակոբյանի նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ Մոսո Կարապետյանը կոտրել է ոտքը

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը երեկ ներկայացրեց իր նոր` «Սիրտդ սրտիս» տեսահոլովակը, որում նկարահանվել են դերասաններ Մոսո Կարապետյանը և Լեռնո Հարությունյանը։ Պարզվում է` նկարահանումները չեն անցել առանց միջադեպերի։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը հայտնեց, որ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ընկերը` Մոսո Կարապետյանը, կոտրել է ոտքը։

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանի ակումբներից մեկում։ «Տեսահոլովակը հումորային է։ Ըստ սյուժեի` ընկերներս օգնում են «հասնել» մի աղջկա, ով իր անվտանգության աշխատողներով է շրջապատված։ Տեսահոլովակի սցենարի հարցում իր մեծ ներդրումն է ունեցել իմ մյուս ընկերը՝ Գարիկ Սեփխանյանը»,– ասաց Գոռը։

Անդրադառնալով նկարահանումների ժամանակ եղած միջադեպին` Գոռը պատմեց. «Մոսոն պարեց-պարեց, ոտքը ոլորեց։ Նկարահանումների ժամանակ ասաց, որ ցավում է, հաջորդ օրը գնաց բժշկի, պարզվեց` ոտքը կոտրվել է։ Գիպս չդրեցինք, որովհետև պիտի Ամերիկա գայինք, համերգներ ունեինք, գիպսով չէր կարողանա բեմ դուրս գալ։ Հիմա կաղալով է քայլում, բայց բեմ բարձրանալ կարողանում է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին