▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

Լոնդոնում 55 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգիչ Դմիտրի Մալիկովը:

«Ես այս տեղեկատվությունն ստացել եմ իմ բանաստեղծուհի Լիլյա Վինոգրադովայից, որը նրա մտերիմն էր, և որն այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ Դմիտրին մահացել է Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 03:36-ին»,-ասել է Մալիկովը:

Խվորոստովսկու ընտանիքը հաստատել է նրա մահվան լուրը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին