▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին

Life.tert.am-ը գրում է. Երգչուհի Արմինկան մոտ մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Այս ընթացքում նա նոր աշխատանքներ չէր ներկայացնում, իսկ որպես դիզայներ ունեցած ցուցադրությունների, կորպորատիվներին մասնակցելու մասին չէր խոսում։ Նոյեմբերի 28–ին երգչուհին պրեմիերա ունի. նա և Նորոն կներկայացնեն իրենց զուգերգը «Սեր ու տարիներ» երգի հիման վրա։

ԱՄՆ տեղափոխվելուց 1 տարի անց Արմինկան իր առաջին հարցազրույցը վստահել է  Tert.am Life–ին։

Զուգերգի մասին

«Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ  որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելիսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել։ Ինձ համար առաջնայինն այն է,որ համայնքն իմանա, որ ես արդեն այստեղ եմ ապրում և ստեղծագործում։ Սա նրանց ներկայանալու իմ առաջին քայլն է, այցեքարտս`որպես  համայնքի երգչուհի։ Երգը բավականին գեղեցիկ է ստացվել։ Երկար ենք ընտրել ու աշխատել այս երգի վրա։ Հավատում եմ, որ պիտի շատ սիրվի, որովհետև թե՛ երաժշտությունը, թե՛ տեքստը շատ գեղեցիկ են»,– ասաց երգչուհին։

Օվկիանոսից այն կողմ էլ Արմինկան ու Նորոն համագործակցել են հարազատ մարդկանց հետ։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։

«Երգը հասուն` երկար տարիների պատմություն ունեցող  սիրո մասին է։ Սյուժետային գիծը պատմում է այն մասին, որ մարդիկ շատ երկար են միասին, տարիների ընթացքում ինչ–որ բաներ են լինում։ Կոնկրետ այս դեպքում տղամարդու կյանքում կա մեկ ուրիշը, սակայն հարաբերություններն այնքան հավասարակշռված են, որ իրենք պատրաստ են միշտ սիրել, ներել  և հաղթահարել ամեն բան` նորից միասին լինելու համար»,– պատեց երգչուհին։

Երգչուհին, որ իր քայլերն է անում նաև որպես դիզայներ, ինքն է զբաղվել իր ոճով, վարսահարդարումը, ինչպես միշտ, վստահել է քրոջը` Լուսինեն, դիմահարդարումն արել է Ագնեսան։

ԱՄՆ մեկնելուց հետո Արմինկան առաջին անգամ է վերադառնում երգարվեստ։ Տեսահոլովակի շնորհանդեսն ԱՄՆ–ում կազդարարվի երեկույթով։ Երգչուհին հայտնեց, որ երեկույթին ներկա են լինելու մի շարք հայտնի մարդիկ, կազմակերպչական մասը ստանձնել է Նորոն։

Կորպորատիվների մասին

ԱՄՆ–ում Արմինկան ներկայանում է կորպորատիվ երեկույթներին ոչ միայն որպես երգչուհի, այլև հանդիսավար։ Նա նշեց, որ հետաքրքիր դուետ են կազմել հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հետ։ «Ինձ հաճախ հրավիրում որպես հանդիսավար, ինչը շատ հաճելի է։ Ինձ համար  սա նոր աշխարհ չէ, քանի որ փորձ ունեցել եմ հեռուստատեսային շոուներ վարելու։ Հետաքրքիր ու հաճելի է ինքս ինձ բացահայտել  այդ ռակուրսից»,– ասաց երգչուհին։

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյոր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին