▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բազում խնդիրներ հաղթահարելով՝ կարողանում ենք երջանկացնել միմյանց. Սոֆի Դանիելյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոֆի Դանիելյանն արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանքով չի ներկայանում: Պարզվում է՝ երգչուհին ամուսնու հետ մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Դոնի Ռոստով:

Կայքի հետ զրույցում Սոֆին խոսել է Հայաստանից հեռու ապրելու դժվարություների, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին:

«Պատճառները շատ են, չեմ ուզում մանրանալ»,- խոսելով էկրանային լռության մասին՝ նշեց երգչուհին:

Սոֆիի եւ ամուսնու՝ Հայաստանից հեռանալու պատճառը ամուսնու աշխատանքն է եղել:

«Շուտով երեք ամիս կլինի, ինչ ապրում ենք Դոնի Ռոստովում: Այստեղ եկանք, քանի որ ամուսնուս աշխատանքային հրավեր էին արել, բայց ես էլ անգործ չեմ. երգում եմ եւ, ինչպես միշտ, զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով»,- նկատեց նա

Սոֆի Դանիելյանը վստահեցրեց, որ մեծ դժվարությամբ է դիմակայում կարոտին:

նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին