▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ կադրեր՝ քրեական աշխարհի հայտնի Ճակոյի դստեր պսակադրությունից

Meganews.am-ը գրում է, որ այսօր գողական աշխարհը խնջույքի է հավաքվել: Օրվա առիթը գողական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքն է: Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որտեղ այս պահին շարունակվում է շքեղ տոնը: Նշենք,որ եզդիների ավանդույթում եկեղեցով պսակադրություն չեն անում, սակայն, Դավիթն ու Մարիամը ամուսնացել են հայկական ավանդույթի համաձայն:

 Հիշեցնենք, որ Ճակոն ազգությամբ եզդի է, իսկ փեսան՝ հայ: Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է՝ Սեմիկը: Խնջույքին մասնակցում են ՌԴ-ից, արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ, պաշտոնյաներ, ազդեցիկ հյուրեր, ովքեր հրավիրված են հարսի կողմից:

Հյուրերի թվում են նաև Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», Արթուր Բաղդասարյանը, «Քանաքեռցի Տույը» և այլն:

Հարսանիքին երգում են հայտնի աստղեր. Էրիկ Կարապետյանը,Սարգիս Ավետիսյանը, Հայկ Պետրոսյանը,Սարոն, Արմեն Խուբլարյանը, ինչպես նաև, ազգությամբ եզդի  Վլեն:  

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին