▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհասկացանք, թե ինչպես և ում ձեռքով հայտնվեց համացանցում. Գևորգ Մարտիրոսյան

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը «Հայաստաի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանում մրցող Մաշ Իսրայելյանի հետ զուգերգ է ներկայացրել: «Դե հերիք է»` այսպես է կոչվում երգը, որի երաժշտության հեղինակն է Արման Անտոնյանը, իսկ խոսքերը գրել է Սյուզի Ավդալյանը:

Կայքի հետ զրույցում Գեւորգը պատմեց, որ զուգերգով ներկայանալու առաջարկը ստացել է Մաշից եւ նրա երաժշտական պրոդյուսեր Արման Անտոնյանից:

«Թե Արմանի, թե Մաշի հետ շատ մտերիմ ենք, ուստի, երբ առաջարկը ստացա, առավել եւս երգը լսեցի, անմիջապես եւ մեծ սիրով համաձայնեցի, որից հետո անցանք գործի: Կարծում եմ` գեղեցիկ երգ է ստացվել եւ մարդիկ այն կսիրեն»,- նշեց երգիչը:

Հարցին, թե զուգերգը տեսահոլովակ կունենա՞ արդյոք, պատասխանեց.

«Ակեղծ ասաց, ի սկզբանե որոշված էր, որ այս երգը տեսահոլովակով ենք ներկայացնելու, գրեթե ամեն բան մտածված էր, որոշել էինք, որ տեսահոլովակը բավականին որակյալ պետք է լիներ, սակայն մենք էլ չհասկացանք, թե ինչպես եւ ում ձեռքով մեր ձայնագրությունը հայտնվեց համացանցում ու կարճ ժամանակ անց մեծ տարածում գտավ:  Եվ քանի որ ավելի ճիշտ կլիներ, որ հենց մեր կողմից այն տարածվեր, ես ու Մաշը որոշեցինք, որ  այն պարզապես երգի տեսքով կներկայացնենք մեր պաշտոնական էջում»:

Նորեկ շատ երգիչ-երգչուհիների համար արդեն հայտնի երգչի հետ ելույթ ունենալը կամ համատեղ որեւէ աշխատանք ներկայացնելը կարճ ժամանակում ճանաչում է տալիս, հարցին, թե այս առումով Գեւորգը Մաշին փորձե՞լ է օգնել, նկատեց.

«Կարծում եմ, որ իրականում կա նման բան, ու դա նաեւ ընդունված օրինակ է, երբ նորեկ երգիչը ներկայանում է արդեն հայտնի մեկի հետ եւ ադպիսով ավելի արագ է ճանաչում ձեռք բերում: Մաշի հետ կապված միայն կասեմ, որ ես մեծ սիրով եմ նրա հետ երգել, դա արել եմ անշահախնդիր եւ եթե որեւէ կերպ օգնել եմ, ուրեմն դրա համար ես միայն ուրախ եմ»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին