▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թշնամուս չեմ ցանկանա անցնել նման բանի միջով». Արեն Բայադյան

Tert.am Life–ը գրում է. Ամիսներ առաջ  ընթերցողներին պատմել ենք, որ  ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։ Նա վայր էր ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Ռեժիսորն ուներ ողնաշարի և կողերի կոտրվածքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ Արենն արդեն տանն է և վերականգնողական փուլում է։ Դեպքից ամիսներ անց Արենը կրկին աշխատում է, ասում է` հիմա ավելի ակտիվ գրաֆիկով, քան նախկինում։ Կայքի հետ զրույցում Արենը պատմել է այս փուլում ունեցած բարդությունների, դրանք հաղթահարելու և նոր աշխատանքների մասին։

Արենը նշեց, որ վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնել, հիմա արդեն լիարժեք վերականգնվել է և վերադարձել աշխատանքի։ Վերականգնողական փուլը հեշտ չէր, սակայն  նա  չի դժգոհում։

«Բավականին մեծ աշխատանք արեցի այդ փուլը հաղթահարելու համար։ Կյանքում ոչ ոքի չեմ ցանկանա նման բանի միջով անցնել, անգամ, թշնամուս։ Շատ դժվար փուլ էր, որի մասին չէի ուզի խոսել։ Առողջության վերականգման հետ կապված այդ փուլերը, ցավերն ու ապրումները կարող են կոտրել մարդու հոգեկան աշխարհը, բայց ես դժվարություններին չէի նայում։ Պարզապես, պետք է գնահատես կյանքդ, գնաս դեպի նպատակդ։ Երբ նպատակ ունես, ուժ է մտնում քո մեջ։ Դժվարությունը, ցավը շատ մեծ էին, սակայն հիմա չեմ ուզում վատը հիշել։ Փառք Աստծո, որ ամեն ինչ այդպես հաղթահարվեց»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ այդ ամենը հաղթահարել իրեն օգնել են կինը, ընկերներն ու գործընկերները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին