▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրո գիշերը»-ը` ռոքային մատուցմամբ. FairWind խումբը շարունակում է նոր շունչ հաղորդել հին ու սիրված երգերին

 

 

 

 

 

 

 

FairWind խումբը ներկայացրել է իր նոր` «Սիրո գիշեր» երգի տեսահոլովակը: Խմբի մեներգիչ Վարդգես Հովեյանը Asekose.am-ի հետ զրույցում իրենց նոր աշխատանքի վերաբերյալ ասաց, որ մինչ այդ ներկայացրած «Յասաման» երգի հաջողությունից հետո որոշում էին կայացրել կրկին նոր շունչ տալ սիրված երգերին.

««Սիրո գիշերը» ներկայացրել ենք մեր տարբերակով` փորձելով այն մատուցել ռոքային երանգներով: Կարծում եմ, որ հանդիսատեսին պետք է հետաքրքրի, քանի որ երբ «Յասաման»-ն էինք ներկայացրել, նույնիսկ չէինք ակնկալում, որ այն այդչափ կսիրվի մեր հանդիսատեսի կողմից»:

Խոսելով տեսահոլովակի մասին` Վարդգես Հովեյանը նշեց, որ այն Հայկ Բաղյանի ռեժիսորական դեբյուտային աշխատանքն է.

«Տեսահոլովակում ներկայացված է անծանոթ աղջկա և տղայի առօրյայի մասին, ովքեր հանդիպում են համերգի ժամանակ: Փորձել ենք տեսահոլովակի միջոցով փոխանցել երևանյան բարի և դրական տրամադրությունը, որում մենք բոլորս ապրում ենք»:

Անդրադառնալով հին երգերը նորովի մատուցելու առկա տենդենցին` Վարդգեսն ասաց, որ այդ ամենը շատ լավ է, սակայն դրան զուգահեռ փորձում են ներկայացնել նաև իրենց անհատական աշխատանքները.

«Եթե ինչ-որ երգ զգում ես, որ հոգուդ մոտ է, միանշանակ պետք է նոր շունչ հաղորդել դրան: Սխալ է մտածել, որ հին երգերն արդեն old school են, չենք կարող հեռու գնալ մեր արմատներից, որովհետև դրանք աննորմալ ձևով գեղեցիկ են և  հետաքրքիր: Կարծում եմ, որ այն, ինչ մենք ունենք, նոր ձևով ներկայացնելը միայն դրական նախադեպ է»:

 

Կարդացեք նաև` Ակտիվ չէինք, որովհետև խմբի անդամները ծառայում էին բանակում. FairWind-ի նոր տեսահոլովակի մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին