▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. նախաձեռնողը եղել է ՀՀ առաջին նախագահը

Գագիկ Խաչատրյանը «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառել է 64 միլիոն դոլարի վնաս

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետական բյուջե է վճարել 721.4 մլն. դրամ. ՊԵԿ

Պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որևէ գործողություն է արվում

Ամաչում ենք խոստովանել... Նազենի Հովհաննիսյան



2017-12-13 12:15:11

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք վատնում ենք մեր կյանքը, անդառնալիորեն ու անմիտ շռայլությամբ վատնում ամենաթանկը, որ ունենք. ժամանակն ու սերը։ Մենք պարզունակ կյանքասպան ենք։ Կորցնում ենք իսկականն ու մերը ինչ-որ ճղճիմ հարաբերությունների «միջանցքներում»՝ վազելով «ճիշտ ու սխալների» հետեւից, կիսանկուղներում թաքնվում ենք մարդկանցից կամ մեզնից, որ «ոչինչ» չլինի։ Մենք վախերում ոչնչանում ենք։ Մենք վախենում ենք ապրել։ Վախենում ենք ասել բարձրաձայն այդ նույն վախերի մասին, ամաչում ենք, որ հուզվում ենք, ամաչում ենք խոստովանել մեր թուլություններն ու թերությունները, «ֆոտոշոփում» ենք մեզ ամեն վայրկյան, սղագրում ենք մեր կյանքը, ռաֆինացված էմոցիաներով «դիրքավորում» ենք մեզ ու այդ բոլոր անիմաստ գործողությունների մեջ կորցնում ենք ամենաիսկականը՝ կյանքը:
Սերը ժամանակ չունի սպասելու մեր «դիրքավորմանը», մի օր կտրտմի ու կգնա, սերն այդպիսին է, կյանք է սիրում՝ իսկական ու անմնացորդ։ Իսկ մենք պատել ենք մեզ պատերով, պատեպատ ենք խփվում ու համոզում ենք, թե ապրում ենք, կռիվս ենք տալիս հա ստվերների կամ մեր իսկ թողած հետքերի հետ ու չենք էլ հասկանում, որ էդ կռիվը մեզ հետ է, ախր։ Որ պետք չի էլ կռվել, սովորական, բայց իսկական ապրել է պետք։ Չպայքարել, չհոխորտալ, չփախչել կամ չթաքնվել, բացվել ու ապրել: Աշխարհի բոլոր սերունդներից ( X, Y, Z կամ միլենիալներ) մենք Չ-սերունդն ենք, որ դեռ չսովորած ապրել, սովորեց Չապրել։ Սերը Չապրողներին չի սիրում, հաջողությունն էլ երես է թեքում. վհատությունն իբրեւ ձեռնաշղթա՝ մեզ արգելակում է ու արգելում թռչել, մենք կապված ենք, բայց միակ թույլատրելի կապը սիրո կապը պետք է որ լինի, մենք պիտի շղթայվենք սիրով, իրարով, ոչ թե իրարից։ Էլ ասելու կամ խոսելու էլ չի մնացել, զգալու դարաշրջանն է։ Քանի դեռ կա ժամանակ, զգալ է պետք։ Մնացածն ունի վայրկյանի «հավերժություն», այսինքն՝ մի շունչ։ Մենք ունենք մի շնչով ապրած կյանք»:

Image may contain: 1 person







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.