▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատում եմ, բայց ոչ թե մոմերի ուժին, այլ իմ մեջ գտնվող լույսին. Էվա Խաչատրյան

Դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրույց է ունեցել դերասանուհու հետ, որից մեկ հատված՝ստորև:

Էվան պատմել է, որ տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում.

«Օրս սկսվել է նկարահանումներով, այնուհետեւ փորձի պետք է գնամ, որից անմիջապես հետո ներկայացում ունենք, իսկ դրա ավարտից հետո եւս մեկ փորձ է նախատեսված: Մի խոսքով՝ հագեցած աշխատանքային ծնունդ է լինելու»,- ժպիտով նշեց օրվա հերոսուհին:

Հետաքրքրվելով, թե ինչի՞ մասին է այժմ Էվան երազում, եւ արդյոք հավատում է տոնական տորթի մոմերը փչելիս պահված երազանքների կատամանը, վերջինս նշել է.

«Այո, հավատում եմ, բայց ոչ թե մոմերի ուժին, այլ իմ մեջ գտնվող լույսին, հավատին, նպատակին, որն ուղարկում ես տիեզերք: Ես չունեմ երազանքներ, փոխարենն ունեմ նպատակներ, որոնք, հուսամ, կկատարվեն»:

Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին