▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք անմիջապես գործի անցանք. Սիլվա Հակոբյանի հայրը՝ դստեր էջի վերականգնման մասին

Life.panorama.am-ը գրում է. Ադրբեջանցիների կողմից հայ աստղերի նկատմամբ համացանցային հարձակումն այլեւս ոչ մեկի համար նորություն չէ: Նրանք կոտրում են մեր հայտնիների սոցիալական էջերն ու դրանով փորձում ինքնահաստատվել: 

Նրանց հերթական «զոհը» երգչուհի Սիլվա Հակոբյանն է: Երեկ կեսգիշերին մոտ Սիլվայի Instagram-ի էջը ողողվեց հակահայկական հրապարակումներով: Մինչ մեկը մյուսին էր հաջորդում հայերին դեմ ցածրակարգ լուսանկարները, երգչուհին եւ նրա հետեւորդները փորձեցին ավելի արագ գործել:

«Շատ արագ նկատեցինք, որ կոտրել են Սիլվայի էջը, եւ մինչ նրա երկրպագուներն ու ծանոթներն իրենց անհանգստությունն էին հայտնում նամակներով, մենք անմիջապես գործի անցանք: Դիմեցինք Instagram-ի կենտրոն, եւ ի ուրախություն մեզ, նրանք անմիջապես հավատացին մեզ ու փակեցին էջը»,- կայքի հետ զրույցում նշել է Սիլվայի հայրը` Հ. Հակոբյանը:

«Հիմա էջը վերականգնելու աշխատանքներով ենք զբաղված, քանի որ 110. 000-ից ավելի հետեւորդներ ուներ Սիլվան: Այս պահին գաղտնաբառի փոփոխություն պետք է լինի, որի հետ կապված էլ մի փոքր բարդություններ կան, քանի որ գրանցված հեռախոսահամարը մեզ մոտ չէ: Հուսամ, որ օրվա ընթացքում արդեն կվերականգնվի Սիլվայի պաշտոնական էջը»,- հավելել է նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին