▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ` արժե՞ «X» չափի ծիծաղելի գումարի դիմաց նկարահանվել. Նարինե Պետրոսյան

 

Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը:

Նարինե, նկատելի է, որ Ձեզ խիստ հազվադեպ կարելի է տեսել հեռուստանախագծերում: Առաջարկների պակասի խնդիրն է, թե պարզապես դրանք գոհացնող չեն:

Առաջարկների պակաս չի լինում, ժամանակ առ ժամանակ միշտ էլ հրավերներ լինում են, պարզապես պատահում է, որ այդ շրջանում թատրոնում զբաղվածությունս թույլ չի տալիս դրանք ընդունել, կամ էլ տվյալ նախատծի պայմաններն ինձ չեն գոհացնում:

Ինչպիսի՞ պայմանները կարող են պատճառ դառնալ, որ հրաժարվեք տվյալ նախագծից:

Պատճառները տարբեր են, թերեւս ամենաակնառուներից է դերասանական կազմը: Գիտեք, գալիս է մի տարիք, որ այլեւս չես ուզում անծանոթ եւ անհասկանալի մարդկանց հետ աշխատել: Երբ ինձ ասում են, թե տվյալ մարդն է լինելու քո խաղընկերը, եւ նա դերասանության հետ բացարձակապես կապ չունի եւ միայն մի երկու անգամ երեւացել է էկրաններին ու կարող է ինձնից ավելի շատ ռեյտինգ ունենալ, ապա դա ինձ ընդհանրապես չի հուզում: Ես երբեւէ չեմ պատրաստվում աշխատել մեկի հետ, ում ինձ հավասար չեմ գտնում որպես զուգընկեր դերասան: Այս ամենից ելնելով` նախընտրում եմ առհասարակ չլինել էկրաններին, քան լինել անհասականլի մարդկանց կողքին: Մերժումներս հաճախ կապված են եղել նաեւ սցենարի հետ, հաճախ դրանք ինձ չեն հետաքրքրում: Երբեմն էլ, որեւէ բան ենք պայմանավորվում եւ հայկական ձեւով այն անորոշ կերպով հետաձգվում է: Իրականում ինքս էլ շատ շահագրգռված չեմ պարտադիր նկարահանվել, քանի որ փոքրիկ ունեմ: Երբ մեծ աղջիկներս ծնվեցին, ես դեռ շատ երիտասարդ էի ու կարիերայով տարված, իսկ հիմա` հասուն տարիքում, հասկանում ես, որ կյանքիդ պահերը պետք է գնահատես եւ մտածես` արդյոք արժե «X» չափի ծիծաղելի գումարի դիմաց նկարահանվել առանց որակի մի նախածում ու դրանով կյանքիցդ ժամանակ խլես:

Ֆինանսական կողմը եւս այսօրվա դերասանների ցավոտ կողմերից  է: Նրանք հաճախ սրտնեղում են, թե չդերասանները, որոնք այսօր վարկանիշ ունեցող դեմքեր են համարվում, իրենցից շատ են վաստակում: Ի՞նչ կարծիք ունեք դուք այս մասին:

Այո, ցավոք այսօր շատ չդերասաններ անգամ հայոց լեզվին չեն տիրապետում: Գիտեք, մենք արդեն տասնյակ տարիներ է, որ զբաղվում ենք դերասանությամբ, բայց մենք մեզ հումորով, որոշակի մեղմությամբ ենք դերասան կոչումը տալիս, բայց նրանք բավականին հպարտ իրենց դերասաններ են համարում: Սա եւս հետաքրքիր ու զավեշտալի խնդիր է: Ինչ վերաբերվում է վարձատրությանը, իմ կողմից կարող եմ ասել, որ նման բան չկա. այն դերասանները, ովքեր իրենց տեղում են եւ գործի վարպետ են, հաստատ նորմալ եւ շատ ավելի կվարձատրվեն:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին