▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհին և ադրբեջանուհին կատարում են «Մի գնա» երգը

Ռուսաստանում բնակվող հայուհի Կիմա Խուդոյանը և ադրբեջանուհի Այթենը համատեղ կատարել են Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի հատկապես Թուրքիայում և արևելյան որոշ երկրներում հիթ դարձած "Մի գնա" երգը,որը տեղադրել են instagram-ում և երկու օրում ապահովել բավական բարձ դիտումներ...

Հայաստանում բավական նորմալ են վերաբերվում,երբ հայերը կամ ադրբեջանցիները համատեղ ինչ-որ երգ են կատարում,սակայն մեր արևելյան հարևանների մոտ դա առաջացնում է անկառավարելի հիստերիա...Թուրքիայում Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի "Մի գնա" երգի մեծ տարածումն ազգային աղետ էր դիտվում Բաքվում... Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուղղակի անարգանքի սյանն էին գամում թուրքական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին,ովքեր սոցցանցերի իրենց էջերում տեղադրում էին այդ երգի սեփական կատարման տեսահոլովակները կամ այդ երգի տակ պարելը...

Հետաքրքիր է, ի՞սկ Բաքվում ինչպես են ընդունելու այդ երգի համատեղ կատարումը Կիմայի և Այթենի կողմից...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին