▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ մարդու չէի սիրահարվել, բազմիցս եմ սխալվել. Էվա Խաչատրյանի անկեղծ խոստովանությունը

Armlur.am-ը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ «Աստղերի առաջին սերերը» շարքի շրջանակներում: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Նա այն կարծիքին է, որ եթե առաջին սերը մարդուն այցելում է շատ վաղ հասակում, այն, սովորաբար, ուժեղ էմոցիաներ չի թողնում. խոսքն այս դեպքում կոնկրետ այդ պահի տպավորության մասին է, իսկ եթե ավելի հասուն տարիքում է այցելում, սովորաբար չի մոռացվում, մնում եւ գունավորում է հետագա կյանքը. «Ես առաջին անգամ լրջորեն սիրահարվել եմ 17-18 տարեկանում, այդ ժամանակ առաջին կուրսում էի սովորում: Իհարկե, մինչ այդ բակում, դպրոցում բազմիցս ունեցել եմ հրապուրանքներ: Բայց ուսանողական տարիքում ամեն բան այլ էր, ես տաք էի, պատրաստ ամեն ինչի, ինչպես այդ տարիքում լինում է: Բայց բանն այն է, որ այդքան էլ ճիշտ մարդու չէի սիրահարվել, նա ոչ մի կապ չուներ ինձ հետ ոչ իր դաստիարակությամբ, ոչ ապրելակերպով: Այդ տղան հաշտ չէր նաեւ իմ ընտրած մասնագիտության հետ: Լավ էր, որ բաժանվեցինք, այլապես անհամատեղելի զույգ կլինեինք»: Էվան նաեւ տեղեկացրեց, որ հետագայում հանդիպել է իր առաջին սիրուն, բայց նրա հետ կապը չի պահում: Վերջինս հասցրել է ընտանիք կազմել, ունի երկու երեխա: 
Դերասանուհին խոստովանեց, որ իր առաջին սերը հետագա ընտրությունների վրա ոչ մի նշանակալի ազդեցություն չի ունեցել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ունեցել եմ հարաբերություններ, երբ ինձ չեն սիրել, յուրաքանչյուրիս էլ կարող են թողնել. Էվա Խաչատրյան

Հարձակվում էին վրաս ու ինձ «տուն քանդող» էին ասում. Էվա Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին