▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս խոստացավ, որ այսուհետ ամեն Ամանորին մենք Երևանում կլինենք. Մարիամ Մելիքյան

Դիտեք նաև՝

Life.panrama.am-ը զրուցել է մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի հետ, ով Ամանորն ընտանիքի հետ միասին անցկացրել է Հայաստանում:  

«Արդեն երեք տարի է, ինչ ամուսնությունից հետո Ամանորը Երեւանում չէի նշել, ու խոստովանում եմ՝ անասելի կարոտել էի մեր հայկական, ավանդական ամանորյա անցուդարձին: Երեւանյան Ամանորի մասին հաճախ էի պատմում ամուսնուս, ուստի այս տարի որոշեցինք, որ ընտանիքով տոներն անցկացնելու ենք այստեղ»,- պատմել է դերասանուհին ու շարունակել.

«Պետք է ասեմ, որ թե ամուսինս, թե աղջիկս բավականին տպավորված էին: Ամուսինս խոստացավ, որ այսուհետ ամեն Ամանորին մենք Երեւանում կլինենք: Հավատացնում եմ, ինքս ոչ մի ուրիշ վայրում այդքան հաճույք չեմ ստանում տոներից, որքան իմ հարազատ երկրում»:

Մարիամը պատմել է, որ տոները նշել են ավանդական կերպով՝ սկսած տոնական սեղանից, մինչեւ հյուրեր գնալ եւ ընդունել:

Մարիամ Մելիքյանի խոսքով՝ իր ընտանիքում առանձնահատուկ կերպով նշվում է նաեւ Սուրբ Ծնունդը.

«Ճիշտ է՝ աղջիկս դեռ փոքր է, որպեսզի նրան ավելի խորապես բացատրենք Սուրբ Ծնունդի նշանակությունը, բայց նա մեր ընտանիքի օրինակով արդեն իսկ շատ բան է հասկանում, մենք նրան իսկական քրիստոնյա ենք մեծացնում»,- ընդգծել է նա:


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին