▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Երբ Արփի Գաբրիելյանը գիտի միայն Վենետիկի ջրանցքների, սակայն ոչ վենետիկյան փառատոնների մասին

Սևակը պրոֆեսիոնալ է, սակայն չգիտեմ` երգի ճիշտ ընտրություն է, թե` ոչ. Արթուր Իսպիրյանը` եվրատեսիլյան երգերի մասին



2018-01-18 13:40:19

 

 

 

 

 

 

 

 

Այս օրերին համացանցային օգտատերերը բուռն քննարկում են  «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը, որոնց մեծ մասն արդեն հասանելի են համացանցում:  Ինչ խոսք, երգերը, կարծես թե, առավելապես քննադատությունների են արժանանում, քան` հավանության:

«Սևակը լավն է, սակայն երգը թույլ է, Մհերը չգիտի՞, որ մենք էլ ենք «Queen» լսում, Կամիլով «Եվրատեսիլ»-ին ներկայանալը պարզապես խայտառակություն է»: Ահա, այս և նմանատիպ այլ մեկնաբանություններ կարող ենք հանդիպել համացանցում: Այս առիթով Asekose.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ` եվրատեսիլյան երգերի մասին վերջինիս կարծիքն իմանալու նպատակով: Արթուրը խոստովանեց, որ երբեք էլ այս մրցույցի  երկրպագուն չի եղել.  

«Նախ ասեմ, որ երբեք չեմ սիրել «Եվրատեսիլ» կոչվածը: Հազվադեպ է պատահում, որ այդ մրցույթի ժամանակ որևէ երգ ինձ դուր գա, ընդ որում` այն երգերը, որ ինձ դուր են եկել, երբեք գլխավոր հորիզոնականները չեն զբաղեցրել: Իմ կարծիքով` «Եվրատեսիլ»-ը ճաշակով մրցույթ չէ: Թեպետ նախորդ տարի «Եվրատեսիլ»-ում բավական լավ երգեր կային, ամեն դեպքում, կարծում եմ, որ այս մրցույթին պետք չէ թեթև և պարզունակ ժանրով ներկայանալ,  կնախընտրեի, որ սոուլ կամ R& B ոճով երգ լինի, թեթե երգեր չեմ սիրում և չեմ էլ լսում»:

Հարցին` արդյո՞ք «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու ժամանակն է, Արթուրը բացասական պատասխանեց տվեց` ասելով հետևյալը.

«Պարզապես, երևի, երաժիշտների առումով մեր ռեսուրսն այսքան է, և պետք է այսպիսի ընտրություն կատարենք: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սևակ Խանաղյանը շատ պրոֆեսիոնալ է, ինքս նրա կենդանի կատարումները լսել եմ: Սևակն ինձ համար շատ լավ թեկնածու է, ուղղակի չգիտեմ` երգի ճիշտ ընտրություն է, թե` ոչ: Ընդհանուր առմամբ, դեռ ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ մրցութային երգերի հետ: Ինչ վերաբերում է Կամիլին, ապա նրա կենդանի կատարումը չեմ լսել, ինչ ինձ համար ամենակարևորն է»:

Արթուր Իսպիրյանի կարծիքով` Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երգիչ-երգչուհիները, ովքեր կարող են ներկայանալ այս մրցույթին:

«Այնպիսի տաղանդավոր ազգ, ինչպիսին մենք ենք, ամբողջ աշխարհում չկա: Օրերս ինձ մոտ մի երիտասարդ աղջիկ էր եկել, այնպես երգեց, որ շատ զարմացա, որ մինչ օրս նրան չեմ ճանաչել: Մյուս տարի այնպես կանեմ, որ նախընտրական փուլին մասնակցի: Կարծում եմ, որ շատ արժանի երգչուհի է»:

Հեղինակ` Ա. Գրիգորյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.