▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է

 

Boomnews.am-ը գրում է. Երեկ ՀՀ նախագահի կողմից մրցանակի արժանացավ նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանը, ով մարմնավորում էր Տիգրանի կերպարը։

Կայքերից մեկի հետ զրույցում Սամվելը երկու մեծ սխալ թույլ տվեց, որի մասին չէի կարող չասել։ Առաջինը այն էր, որ ի պատասխան հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, անկեղծորեն և առանց սեթևեթելու պատասխանեց.

«Երևի գեղեցիկ եմ, հետաքարքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա… Չգիտեմ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ անկեղծ եմ եղել»:

Ախր ոնց կարող է մարդ, ով միայն այս ֆիլմով հայտնի դառել նման անհամեստություն անել։ Ինչ որ մեկդ Սամվելին փոխանցեք, որ իրանից լավ ու գեղեցիկ դերասաններ կան այս երկրում ու եթե ինքը չի իմանում, թե ինչու սիրեցին, ասեմ, որ դրա մեղավորը ֆիլմի փիլիսոփայությունն է ու ոչ թե իրեն են սիրել այ իր կերտած կերպարին, ով մի ամբողջ վեհ կերպարի ամբողջություն էր։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին