▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք ինձ թույլ չեմ տվել հաշվել, թե քանի տղամարդու կոտրված սիրտ կա իմ խղճին. Ռիփփի

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը զրուցել է երգչուհի Ռիփփի հետ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Քանի՞  կիլոմետր  ես հեռու խոհանոցից:

Ընդհանրապես հեռու չեմ, սիրում եմ խոհանոցում լինել ու հաճախ եմ պատրաստում: Հիմնականում տանն եմ սնվում ու առողջ սնունդ եմ օգտագործում:

Ու՞մ նայեն տղաները, եթե դու տարածքում չես:

Charlize Theron-ին,  Angelina Jolie-ին ու մյուս բոլոր գեղեցիկ կանանց:

Փորձված թան թե՞ անփորձ մածուն:

Երկուսն էլ:

Քանի՞ ժամ/շաբաթ/ամիս կարելի է տրամադրել շոփինգին:

Անընդհատ, մեծ մասը շորերի իմ  ստեղծագործություն են, անվերջ կարող եմ նայել, ընտրել:

Մի հագուստը քանի՞ անգամ կարելի է կրել:

Ես շուտ եմ հոգնում հագուստից, բայց երեևի մեկ-երկու անգամ:

Օրական քանի՞ սելֆի կարող ես  անել:

Վերջերս շատ քիչ եմ անում, ինչքան  զբաղվածությունս մեծանում է, այնքան ավելի քիչ եմ դրան ժամանակ տրամադրում:

Քանի՞ տղամարդու կոտրված սիրտ կա քո խղճին:

Երբեք ինձ թույլ չեմ տվել հաշվել, կարծում եմ՝ սիրտ կոտրելը լավ բան չէ:Դ

Քո կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:

Սկզբից մինչև վերջ ֆիլմ է՝ բավականին հարուստ, տարօրինակ, տխուր…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ռիփփին` մոր հետ հարաբերությունների, անցյալի սխալների, նախկին սիրային հարաբերությունների մասին և ոչ միայն

Կյանքում և բեմում ինձանից շատ ավելի բաց ու կարճ հագնվողներ կան. Ռիփփի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին