▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պետք է դուրս գանք խաբելու, գցելու տրամաբանությունից. Նիկոլ Փաշինյան

Զուբրիտ անողներից մինչև մուծվողներ, ուրախ քայլողներից մինչև տեղը նստացնողներ

Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին... Լևոն Տեր-Պետրոսյան

Ուզում եմ նայել այս կայքի խմբագրի աչքերին. Արման Մարգարյանը՝ գինովցած Ֆորշի սկանդալային հարցազրույցի մասին

Ինքն իմ ամենակարևոր կեսն է. Դավիթ Հակոբյանն` իր ու Նոնա Թելոյանի սիրո մասին



2018-02-14 20:43:25

Life.panorama.am-ը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ զրուցել է դերասան Դավիթ Հակոբյանի հետ, ով խոսել է իր և կնոջ` Նոնա Թելոյանի սիրո մասին:

- Դավիթ, ի՞նչ գույն ունի Ձեր սերը:

-Իմ սերը կանաչ գույն ունի, որովհետև այն միշտ նմանեցնում եմ գարնան թարմության, զարթոնքի, գեղեցիկ կանաչի հետ: Նոնան ինձ միշտ այդ հարցը տալիս է ու ես ամեն անգամ ասում եմ, որ իմ սերը համեմատում եմ ծաղկունքի հետ:

- Ամենակարևոր հատկանիշը ի՞նչն է, որը սերը հավիտենական է դարձնում:

- Իմ կարծիքով՝ դա փոխադարձ վստահությունն է ու հարգանքը:

- Ինչն եք համարում Ձեր ու Նոնայի սիրո բանաձևը:

- Մեր սիրո բանաձևը էլի փոխադարձ վստահությունն ու հարգանքն է, որովհետև, առհասարակ, նորմալ մարդկանց մոտ առանց դրա սեր չի լինում, և մենք էլ, ինչպես նորմալ մարդիկ, վստահում ենք իրար և հարգում, հենց դրանով է մեր սերը ուժեղ:

- Նոնայի, ո՞ր հատկանիշը գերեց ամենասկզբում, որից հետո հասկացաք, որ նա պետք է լինի Ձեր կինը:

-Ես միշտ հիացել եմ, հիանում և կհիանամ Նոնայի մտածելակերպով և խելքով, քանի որ նա շատ է սիրում կարդալ ու հենց իր գիտակ լինելու շնորհիվ կարողանում է ցանկացած հարցի պատասխան գտնել: Նրանից անընդհատ կարող ես նոր բան սովորել, ինձ այդ հատկանիշը շատ է գերում: Իհարկե, գերել է նաև հայացքը, տեսքը, աչքերը, ինքն ու իր ամեն ինչը:

- Ասում են` զույգերը որքան էլ միմյանց լավ ճանաչեն, անդադար իրար մեջ նոր հատկանիշներ են հայտնաբերում: Վերջին «հայտնագործությունը», ո՞րն է եղել:

-Մարդիկ իրար սկսում են ճանաչել տարբեր իրավիճակներում և տարբեր կենցաղային վիճակներում: Երբ կինդ է և դեռ բալիկ չունեք, դու նրան այլ կերպ ես ճանաչում, երբ բալիկն է ծնվում, դու նրան որպես մայր ես ճանաչում և սիրում: Ինչ վերաբերում է, թե ինչ հատկանիշ եմ բացահայտել, ապա կասեմ, որ հիմա պատասխանատվության զգացումը իր մոտ ավելի է սրվել ընտանիքի ու բալիկի հանդեպ: Նա ավելի հմուտ և բանիմաց կին է դարձել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.