▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ամեն ինչ թողել ու ընկել են այդ հիմար մրցույթի հետևից, ամոթ է. Արթուր Իսպիրյան

Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ 2018»-ի մեծ բեմում Հայաստանը կներկայացնի երգիչ Սևակ Խանաղյանը, քանի որ «Դեպի եվրատեսիլ» նախագծում  ճանաչվեց հաղթող` ստանալով միջազգային ժյուրիի և հանրության  քվեարկության առավելագույն միավորները: Սակայն կարծես թե «Դեպի եվրատեսիլ»-ի շուրջ ծավալված քննարկումներն ավելի բուռն էին, քան երգչի հաղթանակի նկատմամբ հանրության արձագանքը:

Life.panorama.am-ը «Եվրատեսիլ 2018»-ում Սևակ Խանաղյանի հնարավորությունների, ինչպես նաև միջազգային ժյուրիի կողմից Մհերին ամենացածր միավոր տալու մասին զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով մշտապես դեմ է եղել, որ «Եվրատեսիլ»-ին մեր երկրում մեծ նշանակություն տան:

«Մարդիկ ամեն ինչ թողել են ու ընկել են այդ հիմար մրցույթի հետևից, ամոթ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Իսպիրյանը նկատեց, որ դեռ երկու ամիս առաջ է իր կարծքին ասել` նշելով, որ այս տարի հենց Սևակ Խանաղյանին է տեսնում այդ մրցույթում` որպես հայաստանյան ներկայացուցիչ:

«Գիտեք, մեկ բան է, երբ արտիստի տեսահոլովակներն ու ձայնագրված երգերն ես նայում, մեկ այլ բան, երբ լսում են նրա կենդանի կատարումները: «Եվրատեսիլ»-ում պետք է կարողանաս հենց կենդանի երգել, իսկ Սևակը դա կարող է հրաշալի անել: Նա արժանի մասնակից է, երգն էլ, այսպես ասած, «Եվրատեսիլ»-ի հագով կարված երգ է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սևակի հնարավորությունները «Եվրատեսիլ 2018»-ում, պատասխանեց.

«Ես մշատապես սխալվել եմ իմ կանխատեսումներում: Ամեն տարի, երբ որևէ մասնակցի եմ հավանել այդ մրցույթում, նա կամ շատ ցածր հորիզոնական է զբաղեցրել, կամ առհասարակ չի անցել եզրափակիչ: Ինձ համար մեր մասնակիցներից լավագույնը Գոռ Սուջյանն էր, ով հիանալի ձայն ունի, բայց նա էլ այդ մրցույթում բավականին ցածր տեղ գրավեց: Հետևաբար Սևակի հետ կապված կանխատեսումներ անել չեմ ուզում, միայն կրկնում եմ, որ նա շատ ուժեղ կատարող է: Վստահ եմ, որ այդ մրցույթում նա իր գործը պատվով կանի, իսկ հաջողությունը ոչ իրենից, ոչ իր երգելուց, ոչ էլ իր շոուից կախված չէ, սա քաղաքական երանգ ունեցող մրցույթ է, որտեղ միավորները ավելի շատ տալիս են երկրին, քան այդ երկրի մասնակցին»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև` Իրեն հարգող ոչ մի երգիչ այլևս չի մասնակցի այս նախագծին. Մհերի պրոդյուսերը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի կեղծված արդյունքների մասին

Երեսիդ բուրդը թրաշի, կիմանան`տեռորիստ ես, Եվրոպան ո՞ւր, Հայաստանն ո՞ւր. համացանցի արձագանքը`Սևակի հաղթանակին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին