▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանն արժանի՞ չէր…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջերս համացանցի հետևորդներն ազատ ժամանակ չէին ունենում, մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում աղմկահարույց միջադեպեր, որոնք հասարակության շրջանում բուռն քննադատությունների էին արժանում: Թերևս, բացումն անողը սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն էր, ով Կանանց տոնի նախօրեին Սերժ Սարգսյանի կողմից  հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Ինչ խոսք, տեղի ունեցածը, ինչպես ռուսներն են ասում` «Гром среди ясного неба», Դիանա Գրիգորյանի անունը բոլորն էին քննարկում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին նրա սերիալները նայել էին:

Դերասան Ռաֆայել Երանոսյանից սկսած մինչև համացանցային հետևորդներ քննարկում ու քննադատում էին և որպես փաստարկ նշում էին, որ նախ սերիալ ասվածը չի կարելի այդչափ կարևորել, երկրորդն էլ` առավել ևս Դիանային` իր դժվար ապրուստներով, հարազատ թշնամիներով և ոչինչ չասող այլ սցենարական լուծումներով, մշտական լաց ու կոծով:

Կարծում եմ, որ այդ քննարկումներն այնքան շատ էին, որ ավելորդ է հիմա Դիանայի մասին նոր բաներ գրելը, պարզապես մեկ խոսուն փաստ, որն ավելին է, քան հազարավոր օրինակները:

Օրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հերթական անգամ խաղում էին «Ռիչարդ Երրորդ» ներկայացումը, որում փայլուն դերակատարում ունի նաև ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանը:

Ներկայացումից հետո ինձ միայն մեկ հարց էր հուզում` արդյո՞ք Նելլի Խերանյանն  ունի Մովսես Խորենացի մեդալ, պատասխանը` ոչ, չունի: Ցավոք, նա միակը չէ, միայն կարող ենք ուրախանալ, որ Վաստակավոր արտիստի կոչմանն Արմենչիկից ավելի շուտ է արժանացել…

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…

Հեղինակ` Ա. Գ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին