▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն՝ Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ

 

Սիրուշոն ԱՄՆ-ում շարունակում է իր համերգային շրջագայությունը: Ներկայումս երգչուհին Բոստոնում է, որտեղ գնացել է տեսնելու Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Սիրուշոն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում հուշարձանի հեղինակ Դոնալդ Թալալյանի հետ է` գրելով հետևյալը.

«Իմ ետևում Հայոց Ցեղասպանության հուշարձանն է, որը գտնվում է Բոստոնի կենտրոնում։ Կողքիս հուշարձանի հեղինակն է`Դոնալդ Թալալյանը։ Նա ինձ պատմեց հուշարձանի ստեղծման մասին, և թե ինչպես կարողացավ ստեղծել հայերի համար կարևորագույն խորհրդանիշ հանդիսացող կոթող, որն այսօր գրավում է նաև օտարերկրացիների ուշադրությունը։ Այդ երկուսը համատեղելու մոտեցումն ինձ շատ հոգեհարազատ է»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին