▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրո պակասը բերում է քայքայման, անջատման ու անտարբերության… Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի, Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երևանը ... թռչող երազանքների քաղաք, միայն թե նրանցից մի քանիսը երբեմն թռչում են ոչ թե դեպ վեր, այլ՝ վար... մեր սիրո և ուժի պակասից։ Սիրո պակասը բերում է մեզ քայքայման, անջատման ու անտարբերության։ Անտարբեր մարդը Երազանք չի ունենա, չի ձգտի, ու հաստատ չի թռչի։
Երևանը՝ թռչող երազանքների քաղաքը, ասես մոլորվել է,,, ուղղությունն է կորցրել, իսկ մենք ավելի ենք խճճում ու խճճվում նրա մոլորություններում։ 
Թռչող երազանքները պիտի հաղթահարեն շատ պատնեշներ. անցնեն բարձրահարկ խճողումներով, էլեկտրական լարերով ու թունավոր, չարացած գազաշերտ օդերով, որպեսզի մի կերպ հասնեն մեր Կնճռոտ Հորիզոնին։ Լարախաղացի պես սովորում եմ նայել ուղիղ, որ երազանքներիս պես ներքև չընկնեմ, նայում եմ ուղիղ, որ լարերից ու շենքերից այն կողմ՝ գոնե հայացքով ուղեկցեմ հատուկենտ մնացած թռչող Երազանքներս... մինչև Հորիզոն։ 
Երևանը,,,ցավեցնելու աստիճան մերը և վախեցնելու չափ օտար,,, Թռչող, ու երբեմն ընկնող երազանքների մոլորված Գեղեցկուհին...»:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին