▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի. Սոնա Շահգելդյանի զայրացած կոչը

 

Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ անելով հետևյալ գրառումը.

«Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձևական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղեք, դիվանագիտական բաներ մի արեք: Վատ է, էլի, որ փիառի կարիք են ունենում, արագ-արագ գալիս են երգելու: Ես իմ կարծիքն եմ գրում, ոչ ոքի չեմ վիրավորում: Անկեղծ եղեք, իսկ ժողովուրդը լավ գիտի, թե ում է սիրում, ում՝ չէ:

Ես սրտանց միշտ իմ ժողովրդի կողքին եմ եղել: Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի: Փառք Աստծո, որ այսքան տարիներին ամեն բանի ինձանով եմ հասել ու կողքս ոչ մեկ չի եղել և ոչ մրցանակների կարիք ունեմ, ոչ էլ՝ կոչումների: Լավ գիտեք՝ ոնց է էդ ամենն արվում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին