▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու. Արսինե Խանջյան

Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության:

«Բոլորիս պարտականությունն է մասնակիցը դառնալ: Բոլորս չենք կարող Հայաստանում գտնվել, սակայն կարող ենք հավաքվել դեսպանատան առջև և արձագանքել Հայաստանի մեր հայրենակիցներին: Հայաստանը մեր կարիքն ունի, իսկ մենք Հայաստանի»- ասել է դերասանուհին՝ հավելելով, որներկա գտնվելով կաջակցեն Հայաստանի երիտասարդությանը, որը ամբողջ աշխարհւ հայության անունից պայքարում է հանուն արդարության:

Նույն օրը երեկոյան 19:30-ին Գորկի թատրոնում տեղի կունենա Արսինե Խանջյանի

«Հոգիների աճուրդ» ներկայացումը, որին կհաջորդի լիբանանահայ երգչուհի Այլին Խաչադուրյանի համերգը:

Տեսանյութը՝ Արսինե Խանջյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին