▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը՝ պայքարին չմիանալու և այդ ամենը սխալ համարելու պատճառով քննադատվելու մասին

 

 

«Որևէ խոսակցություն կապված այդ թեմայով բացի տեսանյութից չեմ պատրաստվում ներկայացնել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը` անդրադառնալով իր իսկ արտահայտած այն մտքին, որ Հայաստանում օրեր շարունակ անցկացվող այդ պայքարն իր համար ընդունելի չէ և չի կարծում, որ այդ ճանապարհով կարող են լուծվել բոլոր հարցերը:

Լուիզայի խոսքով`իր մեկնաբանությունը խմբագրված է եղել, ինչն էլ պատճառն է եղել սխալ ընկալման.

«Ձեր գործընկերներից ոմանց շնորհիվ, որոշակի խմբագրումների արդյունքում, խոսքս ճիշտ մեկնաբանությունների չի արժանանում, հետևաբար հրաժարվում եմ այս պահին որևէ միտք արտահայտել»:

Հավելենք, որ վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև հայաստանյան և միջազգային ճանաչում ունեցող մտավորականներ: Ոմանք դեմ են արտահայտվել պայքարի այս ձևին, ոմանք էլ ողջունել են հատկապես այն երիտասարդներին, ովքեր դուրս էին եկել պայքարի:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին