▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Արմենը Հայաստանում է՝ վաղը կլինի Հանրապետության հրապարակում

Արդեն տեղեկացրել էինք, որ պրոդյուսեր Վալերի Սահարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը կգա Հայաստան և կմիանա շարժմանը:

Երաժիշտ Դեր Հովան էլ իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ երգչուհին ժամանում է Երեւան՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու. «Կենդանի լեգենդի հետ: Երեւան կժամանի Ռոզի Արմենը՝ մեզ աջակցեկու եւ մեզ հետ միասին կերտելու Նոր Սկիզբը»:

 Ֆրանսիաբնակ  երգչուհին լուրը հաստատել էր իր ֆեյսբուքյան էջով, որտեղ լուսանկարներ էր հրապարակել Փարիզի օդանավակայանից:

Քիչ առաջ Վալերի Սահարյանից տեղեկացանք, որ լեգենդար երգչուհին արդեն Երևանում է և վաղը կլինի Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ այսօր արդեն Երեւան է ժամանել  Սերժ Թանկյանը:

Rosy Armen-ի լուսանկարը:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին