▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ձեզ համար ունեմ երկու լուր. մեկը՝ վատ, մյուսն՝ավելի վատ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի օգտատերեր, հանդիսատես, հեռուստադիտող: Երեկվա որոշ մարդկանց անհումոր և ագրեսիվ պահվածքը մի փոքր ինձ մտահոգեց: Ես ամենևին էլ չեմ պատրաստվում, արդարանալ իմ հերթական հոլովակի բովանդակության համար: Ուղղակի այն գիշերը հանեցի, որ ձեր փոքրիկ ուղեղի միակ ծալքըլ որը պատասխանատու է բազմանալու և արտաթորելու համար, հանգիստ կատարի իր ֆունկցիան: 
Ես ձեզ համար ունեմ երկու լուր. մեկը՝ վատ, մյուսը՝ավելի վատ: Երբ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևավորի ժողովրդական կառավարություն, ես ամբողջ թափով տեսագրելու եմ իմ հոլովակները, որպեսզի դուք՝ միաբջիջներդ, մի փոքր թուլացնեք ձեր սվինկտորները և հասկանաք, որ կարելի է ուղղակի ժպտալ և ուրախանալ, կարելի է կատակել և ծաղրել: Դա բազմակարծության, սիրո և նորմալ հասարակության ողնաշարն է: 
Լուր երկրորդ- ես ձեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ և դուք այդ բռնաբարությունից չեք խուսափի:

 Իսկ հիմա նայեք և ժպտացեք, ընդամենը»:


Տեսանյութը՝ Սերգեյ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք նաև, որ տեսանյութի վերաբերյալ քննադատություններից հետո Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում նաև հետևյալ գրառումն էր կատարել. «Դե արի էս եզերին սեր, ու հումոր բացատրի: Գենետիկ աղբ: Բոլոր հեղափոխությունները սենցների պատճառով իշխանության են բերել ՊԼԵԲԵՅՆԵՐԻՆ: Սրանք ոչ միայն կփչացնեն հեղափոխությունը, այլ նաև Նիկոլին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին