▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկեսուրս էր այն պատրաստում, շատ համեղ է. Քիմ Քարդաշյանի մայրը` հայկական բիշիի մասին

Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, Instagram-ի իր էջում հայկական բիշիի լուսանկար է  հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Սա բիշի է, ընկերներ: Նախաճաշի հայկական բլիթ, ինչպես ֆրանսիական թոստը: Իմ սկեսուրն էր այն պատրաստում, իսկ հիմա Քորթնի Քարդաշյանն է պատրաստում հանգստյան օրերին: Շատ յուրահատուկ է եւ համեղ: Ես ուտում են այն օշարակով, իսկ իմ երեխաները սիրում են այն շաքարով ուտել: Այնքան համեղ է...»,- գրել է Քրիս Ջեները՝ շնորհակալություն հայտնելով նաև դստերը` Քիմ Քարդաշյանին՝ խոհանոցում իրեն օգնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին