▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան նաև շատ նորություններ երգարվեստից դուրս. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երգչուհի Սյուզի Մելիքյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր տեսանյութը: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց դրա ստեղծման մանրամասների մասին:

«Այս անգամ փորձել եմ ներկայացնել մի տեսանյութ, որը նկարահանված է Ադելի ստեղծագործություններից մեկի հիման վրա: Տվյալ ստեղծագործությունը վերջին շրջանում ես անդադար լսում էի մեքենայիս մեջ: Կարող եմ ասել, որ այն, կարծես թե, մտել էր իմ ներաշխարհ: Այդ առիթով որոշեցի ես ինքս վերարտադրել այն և նորովի մատուցել իմ հանդիսատեսին: Քանի որ իմ cover տարբերակը շատ դուր եկավ այն մարդկանց ովքեր աշխատել էին դրա վրա, որոշեցինք որ այն պետք է տեսանյութ ունենա: Տեսանյութը նկարահանեցինք Երևանի փողոցներում ու վստահաբար կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ կադրեր ստացանք: Մենք շեշտը դրեցինք դրոնով նկարահանման վրա՝ տեսանելի դարձնելու մեր քաղաքի գեղեցկությունը: Նկարահանումները կատարվել են երեկոյան ուշ ժամի՝որպեսզի ավելի արտահայտիչ լինի մեր քաղաքի կոլորիտն ու գեղեցկությունը: Կարծում եմ, որ ինչ-որ չափով տարօրինակ միտք է, որ միայնակ քայլում եմ փողոցներում ու միաժամանակ երգում, սակայն վստահ եմ, որ հետաքրքիր աշխատանք է»:

 

 

 

 «Պատրաստ եմ» երգը կարծես, թե լայն տարածում գտավ,  այն հարցին, թե ինչո՞վ այն կարողացավ դիպչել մարդկանց սրտերին ու ինչու չէ նաև հիթ դառնալ Սյուզին պատասխանեց, որ նա իր երգերը կարողանում է սրտանց մատուցել, ինչն էլ սիրվելու ու գնահատվելու մեծ առիթ է ստեղծում.

«Քանի որ ես իմ երգերը ներկայացնում եմ անկեղծ ու սրտանց, այդ պատճառով էլ կարողանում եմ դիպչել մարդկանց սրտերին: «Պատրաստ եմ» երգն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի, քանի որ երգի ամեն բառի, ամեն տառի վրա մեծ աշխատանք ենք տարել և շատ մանրամասն ենք աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքն ինչ ունենք այսօր: Այդ երգով ես կարողացա մարդկանց ներկայացնել ամենամեծ հույզերն ու զգացմունքները»:

Այն նկատառմանը, որ երգչուհին այս պահին չի աշխատատում որևէ ակումբում վերջինս նշեց.

 «Իմ հանդիսատեսն այս պահին իմ երգերը կարող է լսել միայն համերգների շրջանակներում, քանի որ ակումբային և ռեստորանային միջավայրում այս պահին չեմ աշխատում»:

 

 

 

 

Խոսելով ապագա ծրագրերի մասին վերջինս նշեց, որ շուտով կլինեն շատ նորություններ նաև երգարվեստից դուրս:

«Շուտով կներկայացնեմ շապիկների իմ անհատական հավաքածուն, այս պահին աշխատում եմ տարբեր և իրենց գործի գիտակ դիզայներների հետ: Այս պահին միայն այս ամենը կներկայացնեմ, իսկ հետագայում նաև կխոսեմ այլ նորությունների մասին ևս»:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին