▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզել են բոլորին

Ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու «Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը մրցույթի եզրափակիչ փուլում հանդես են եկել  զուգերգով և երգել են «Իմ Հայաստան» երգը։

 

 

 

 

 

 

 

Ելույթն անչափ դուր է եկել  ժյուրիի անդամներին։

Յուլյանա Կարաուլովան ասել , որ նրանց երգից հետո Հայաստան մեկնելու ցանկություն առաջացավ։ «Այնքան ռոմանտիկա փոխանցեցիք, շնորհակալություն։ Կարծում եմ` Սաթենիկը հայրենիք կվերադառնա աստղ դարձած»,- ասել  նա։

 

 

 

 

 

 

 

 

Երգիչ Սերգեյ Լազարևը զարմացած ու հիացած ասել է. «Այսքան փոքրիկ աղջնակի մեջ` այսքա՞ն հզոր ձայն»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մրցույթի եզրափակիչ փուլ են հասել մասնակիցներից 11-ը, որոնցից մեկն էլ գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն է։ Սաթենիկը մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին