▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կային շատ ծանր ճնշումներ. Լուսինե Բադալյանը` իր վերջին աղմկահարույց գրառման և վրեժ լուծելու մասին

 

«Շատ ցավալի հիշողություններ էին, ինձ համար ծանր շրջան էր, այդ պատճառով, երբ ամեն անգամ աչքովս ընկնում էր այդ հարցազրույցը, այնպես էի թաքցնում, որ չդիտեմ: Ես բացարձակ չէի զղջացել որևէ մի բանի համար, ինչ ասել էի այդ հարցազրույցի ընթացքում, պարզապես այն ինձ անընդհատ ցավ էր պատճառում, ինչի արդյունքում բավական լուրջ խնդիրներ էին առաջացել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` անդրադառնալով օրերս ֆեյսբուքյան իր էջում իր արխիվային հարցազրույցներից մեկի տարածմանը, որին կից գրել էր. «Վերջապես հրապարակեմ, ինքս ինձ հաղթահարեմ ։) Այդ հարցազրույցից հետո ու սրա պատճառով՝ իմ կյանքում սկսվեց մի երկարատև մղձավանջ ։) դրանից հետո ամեն գիշեր ներվային դողով դուրս էի գալիս պատշգամբ, նայում էի աստղերին ու ասում էի՝ ու դու թողնելու ես, որ սա մարսե՞ն, լո՞ւրջ …»:

 

 

 

 

 

 

 

 

Հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ իր արտահայտած մտքերի համար  հետապնդումներ և սպառնալիքներ են եղել իրեն ուղղված, Լուսինեն նշեց, որ չի ցանկանում փակագծերը բացել, ապա հավելեց.

«Կային շատ ծանր հոգեբանական ճնշումներ, թե հիմա դրանք ինչ մեթոդներով էին, չեմ կարող ասել: Գրվում էին տարբեր տեսակի նյութեր, այն, ինչ-որ ակնհայտ էր` ակնհայտ էր, ամենն առանձնապես չեմ ներկայացնի, ինչքան լռել եմ, այդպես էլ կշարունակեմ»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է հիմա հանրայնացրել արխիվային տեսանյութը, Լուսինեն նշեց, որ այնպես չէր, որ այդ ամենը գաղտնիք էր և նա նոր է դա բացահայտել.

«Գուցե ավելի լայն մասսաների համար գաղտնիք էր, բայց, ընդհանուր առմամբ, բոլորի համար շատ ակնհայտ էր: Ես պարզապես այդ քայլով ուզում էի ընդգծել, որ մեկ-երկու կամ 10 հոգու նկատմամբ չի եղել բացասական վերաբերմունք, դա եղել է համատարած բոլորի նկատմամբ, ովքեր իրենց երբևէ թույլ են տվել որևիցե քննադատության արժանացնել իշխանությանը: Սա ավելի շատ ուսուցողական բնույթ ուներ, որ այդպես ուղղակի չի կարելի և վաղ թե ուշ իրավիճակը կարող է փոխվել»:

 

 

 

 

 

 

 

 

Լուսինե Բադալյանի խոսքով` թեպետ գրառման մեջ նշել էր, որ վրեժը լուծված է, սակայն իրականում այդ ամենն ավելի շատ էմոցիոնալ բնույթ ուներ.

«Շատերիս հետ շատ վիրավորական են վարվել, բայց ինչպես ես, այնպես էլ մյուսները, կարծում եմ, որ նրանց վատ բան չենք ցանկացել, պարզապես ցանկացել ենք, որ մի պահ երկնքից իջնեն ու հասկանան, որ մարդու հետ են այդպես վարվում, մարդ արարարծի հետ ես այդպես խոսում ու այդպես վարվում: Մի մարդու եք այդպիսի վիճակի մեջ դնում, ումով այդ ամենը չի սահմանափակվում, այսինքն` այդ մարդու հետևում կագնած են բազմաթիվ մարդիկ` ծնողներ, հարազատներ, երեխաներ, ովքեր համատարած սթրեսի են ենթարկվում: Այնպես չէ, որ ինձ նեղացրին, այդքանով վերջացավ, նեղացրել են մի ամբողջ ընտանիքի, նույն բանը արել են մնացած պայքարող երիտասարդների և որոշ հայտնի մարդկանց հետ, որոնք ձայն են բարձրացրել: Երբ կարդացի իմ մասին շատ տհաճ, տգեղ, այլանդակ մի նյութ, ոչինչ չեղավ, ինքս գիտեմ ես ով եմ, բայց ես մտածում էի, որ ունեմ արդեն հասուն տղաներ, ովքեր ունեն շրջապատ, և իմ տղաները պետք է տանից դուրս գան, նրանց ընկերները կարող են դա տեսնել ֆեյսբուքում: Այստեղ հարցը ես չեմ, պարզապես անցնում էին սահմաններ` չմտածելով, որ քեզանից հետո էլ կան մարդիկ, որոնց հոգեկան աշխարհը չի կարելի նման ցնցումների ենթարկել: Բոլորն ուղղակի չափերն անցել էին բոլոր քննադատող մարդկանց նկատմամբ, այս ձևով ես ուզում էի ասել, որ այդպես չի կարելի»:

Картинки по запросу լուսինե բադալյան

Հաղորդավարուհին նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ նա շարունակում էր նույն ձևով.

«Եթե ինչ-որ բան սկսել ես կամ մտել ես ինչ-որ բանի մեջ, զուտ նրա համար, որ դա քեզ ցավ է պատճառում, չի կարելի ուղղակի հետ կանգնել, դա կնշանակի, որ նրանք հասան իրենց նպատակին, եթե ձեռնոց ես նետում, ուրեմն մինչև վերջ պետք է գնաս: Այսօր եթե իշխանափոխություն է եղել, չնայած իմ համակրանքին և վստահությանը նրանց նկատմամբ կամ այն փաստին, որ շատերի հետ ինքս եմ պայքարի ճանապարհ անցել, չի նշանակում, որ եթե վաղը թերություններ լինեն, ես էլի նույն կերպ չեմ պայքարելու: Պարզապես պետք է հասկանաս, թե ինչի համար ես պայքարում` իշխանության գալու, թե պայքարում ես, որ քո երկրում ուղղակի հարցեր լուծվեն և երեխաներդ ապրեն լավ երկրում: Ես հույս ունեմ, որ այսօր մարդիկ ադեկվատ կլինեն և որևէ քննադատություն կամ խնդիր բարձրացնելն էլ չեն դիտի որպես անձնական թշնամանք, այլ դա կդիտվի որպես հուշում»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

1000 տարի էլ անցնի, ինքս եմ վրեժ լուծելու, այ սրբապիղծներ. Լուսինե Բադալյանը` իր կյանքը մղձավանջի վերածած դեպքի մասին

Լուսինե Բադալյանի և Ժակի եզրափակիչ խոսքը՝ իրենց դիմաց դռներ փակելու և եթերից զրկվելու մասին. հաղորդավարները բացահայտում են

Լուսինե Բադալյանն առաջին անգամ` կյանքի ծանր հարվածների և ընտանեկան դժվարությունների մասին

Քաղցկեղը ոչ թե վախեցնում է, այլ` դատավճիռ թվում…Լուսինե Բադալյանը` ամուսնու հիվանդության մասին

Ինձ համար աղանդավորը և կուսակցականը նույնն են. Լուսինե Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին