▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք իր մասին չի մտածում. Քրիստ Մանարյանը` Երվանդ Մանարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին

 

«Երվանդ Մանարյանի մոտ կոտրվածք է, վաղը  վիրահատելու են և հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի,- Asekose.am-ին ասաց գրող, երգահան Քրիստ Մանարյանը` անդրադառնալով տեղեկությանը, որ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։

 

Նրա խոսքով` Երվանդ Մանարյանի կոտրվածքն առաջացել է ընկնելու հետևանքով, սակայն արտիստի տրամադրությունը լավ է.

«Երբեք իր մասին չի մտածում, միշտ անհանգստանում է մյուսների մասին, հետաքրքրվում է թատրոնով, քաղաքով, թե ինչով ենք զբաղված, երեխաներն ինչպես են, շարունակում է ակտիվորեն ապրել իր հետաքրքրություններով»:

Քրիստ Մանարյանը չցանկացավ կանխատեսումներ անել բուն վիրահատության մասին` նշելով, որ, ամեն դեպքում, տարիքից ելնելով` ռիսկային գործոններ կան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Երվանդ Մանարյանի` հիվանդանոցում  գտնվելու մասին առաջինը հայտնել էր նրա թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը: Նա առողջություն է մաղթել պապիկին:

«Պապիկ ջան, հուսով եմ՝ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա... ու ամեն ինչ լավ կլինի... առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»,- գրել է նա:

Asekose.am-ը  առողջություն է մաղթում Երվանդ Մանարյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին