▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ուղղակի ապշեցի... Ինչը միավորեց Անդրե Սիմոնյանին և Սերժ Թանկյանի մրցույթի հաղթող Մարիամ Ավրային

 

 

Անդրե Սիմոնյանը և  Մարիամ Ավրա-ն ներկայացրել են իրենց համատեղ «Sleep» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

«Մարիամի հետ հանդիպել եմ, երբ նա 16 տարեկան էր, և ես «Հայ սուպերսթար 4»-ի պրոդյուսերն էի, դրանից հետո նրան տարիներ չէի հանդիպել, պատահաբար այնպես ստացվեց, որ նրա զարմուհին իմ վոկալի ուսուցչուհին էր, այդտեղից էլ սկսվեց մեր կապը: Ապա Մարիամն իր գրած գործերից ուղարկեց, ես ուղղակի ապշեցի, թե ինչքան հետաքրքիր մոտեցում ունի որպես երգահան և ինչքան հետաքրքիր վոկալային տվյալներ ունի, որոշեցինք  համագործակցել, հետաքրքիր է նոր արտիստների հետ աշխատելը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Անդրե Սիմոնյանը:

Ի դեպ, Մարիամ Ավրա-ն «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայտարարած  «7 նոտա» մրցույթի հաղթողն է:

Հիշեցնենք, որ մրցույթի կանոնների համաձայն՝ Սերժ Թանկյանը 7 նոտա էր տվել մասնակիցներին, որոնք շարունակելով` նրանք մրցութային ստեղծագործություններ պետք էի ներկայացնեին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին