▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնո Հակոբյանի շնորհակալությունը՝ Լիոնում տեղի ունեցած ցուցահանդեսի կազմակերպիչներին

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է գեղանկարիչ Օնո Հակոբյանի ցուցահանդեսը, որի մասին խոսելիս վերջինս նշում է, որ շատ ստացված ցուցահանդես էր, որի կազմակերպիչները ֆրանսահայ բարերարներ են:

«Շատ ստացված էր այս նախագիծը, որի համար ցանկանում եմ անձամբ շնորհակալությունս հայտնել կազմակերպիչներին` EAPAC կազմակերպության գլխավոր կազմակերպիչ Անի Էքմեքճեանին, Անի-Մարի Փեհլիվանյանին և Վարդուկ Սահագիանին, ինչպես նաև Արտուշ Մկրտչյանին և Խաչիկ Աբրահամյանին, ովքեր այս մեծ ու վիթխարի գործով 40 նկարչի հնարավորություն ընձեռնեցին իրականացնել այդ ցուցահանդեսը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով դրա նպատակների մասին վերջինս նշեց, որ այն բարեգործական էր.

«Նպատակը բարեգործական է՝ Լիոնում հայկական դպրոցի համար, որպեսզի այստեղի հայ երեխաները խոսեն հայերեն: Նկարների վաճառքից ստացված գումարը կփոխանցվի դասախոսներին և ուսուցիչներին, որպեսզի նրանք երեխաներին հայերեն դասավանդեն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օնո Հակոբյանն ավելացրեց նաև, որ ցուցահանդեսը դեռևս շարունակական բնույթ է կրում.

«Հունիսի 7-ին ցուցահանդեսի բացումն էր, որը շարունակվում է մինչև հունիսի 17-ը: Ֆրանսիական հեռուստաընկերություններից մի քանիսը ևս լուսաբանել են այս ցուցահանդեսն ու պատմել դրա նպատակների մասին: Ես անտարբեր չէի կարող մնալ, քանի որ օտարության մեջ այս ամենն ազգանվեր գործ է»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Օնո Հակոբյանը:


 

 

 

 

 

Կարդացեք նաև՝

Այս կյանքն ուժեղինն է. ինչպես է երիտասարդ Օնո Հակոբյանն անում այն, ինչ ուզում է՝ կոտրելով կարծրատիպերը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին