▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դաժանությամբ ասացի` վերջ. ինչու էր Նազիկ Բաղդասարյանը հոր մահից հետո լքել սիրելիին

Արա Գյուլերի սիրտը կանգ էր առել

Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Լիլիթ Մռավյանի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգային երեկոն



2018-06-13 15:54:13

Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա համերգային երեկոն:                                         

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր և կարծես իր օրագիրը լինի:               

 Ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը՝ որպես իր ամենասիրելի երգեր առանձնացրեց «Մայրիկը» և «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս և ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»:                        

                                                                                                                Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից և առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014թ-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում, «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: 

 

Նշենք, որ Լիլիթ Մռավյանը մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», «Звездопад талантов», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», «Международная ОЛИМПИАДА искусств» և այլ միջազգային մրցույթների՝ զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի: Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն ասաց. «Քանի որ ես մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության և մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարևոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:                                                                         

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում նաև    շոուբիզնեսյան հայ աստղերի հետ՝ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում: 

                                                                                                            Լիլիթ Մռավյանը նկարահանել է երեք տեսահոլովակ՝  «Լիլի», «Տիեզերական արագություններ» և «Բարի լույս», որոնցից վերջինը՝ Հայաստանում:      

 

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ նշեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում որպես հաղորդավար հանդես գալուն. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, ով ինձ առաջարկեց վարելու ATV «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը և սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին և պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»: Անդրադառնալով գալիք ծրագրերին, Լիլիթը նշեց, որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաև նկարահանել տեսահոլովակներ:                                                            

Ավելին, քանի որ Լիլիթը նվագում է  ջութակ, դաշնամուր, ինչպես նաև տիրապետում հարվածային գործքիներից թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր Ադելինա Գրիգորյանը չբացառեց, որ ապագայում հնարավոր է հանդիսատեսը Լիլիթին բացահայտի այլ կողմից ևս:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.