▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիսատեսին էմոցիոնալ,տաք, երգի կրքով այրող Արան

Օրեր առաջ երևանյան հանդիսատեսին հերթական անգամ երգի կրքով այրեց , միաժամանակ էմոցիաների խիտ գույներ նվիրեց Արա Մարտիրոսյանը: Տպավորությունը այնպիսին էր , որ այս երգիչը անսպառ է , նույնիսկ այդքան անմնացորդ տալուց , նվիրելուց հետո:

 

 

 

 

 

 

 

Մոլի հանդիսատեսը կարծես թե հատուկ ընտրված էր, որովհետև փաստացի ապշեցնող մի իրականություն կար` Արան մերթընդմերթ ընդհատում էր համերգային ծրագիրը ասելով ստեղծագործական կյանքի որևէ տարեթիվ ու հանդիսատեսը անմիջապես երգով արձագանքում էր սիրելի երգչին երգելով տվյալ տարեթվի արայական հիթը : Նման սցենարային լուծումը խաղարկային էր հետաքրքիր:

Նա կենդանի նվագակցությամբ կատարեց երեսուն երգ ու ապացուցեց , որ եթե սիրում են բեմը, ուրեմն առաքելություն ունեն նաև ընդունել հազարավոր սրտերից եկած նույն այդ սերը, հաճախ պարտավորեցնող , երբեմն էլ ավերիչ : Քանզի զգույշ պիտի լինես նաև նվիրվելուց:

Իսկ Արա Մարտիրոսյանը նվիրվում է երկրպագուին անդավաճան:

Գրեթե երեք ժամ վայելեցինք արվեստագետի հոգեվիճակի ապրումները:

 

 

 

 

 

 

Նրա հետ  Я люблю тебя до слез - ից մինչև  «Հերիք է սիրտ»  կատարումները բոլորինն էին:

Առաջիկայում սիրված երգիչը կրկին մեծ մենահամերգ կունենա և այն նվեր կլինի հասարակությանը:

Հեղինակ՝ Լուսինե Արշակյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին