▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասես մամայիս նորից կորցրած լինեմ...Նազենի Հովհաննիսյան

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում... Մահը... հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում Յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում, ու անսահման ցավ զգում հիմա... կորստովդ։

Նադյան՝ իր անվան պես միշտ Հուսադրող, Սիրող ու Կյանքին հավերժ սիրահար։
Իմ Սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան՝ ինչ-որ տեղ այնտեղ, վերևներում։ (

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասես մամայիս նորից կորցրած լինեմ... վերջերս Նադյան ասաց... «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես՝ կամ այսքան տարի, ուրեմն Աստված մի բանի համար ինձ պահում ա...» Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում Նադյուշ,Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լույսի մեջ մնա,ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Շողա Երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է:
ես կարոտում եմ քեզ...»:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին  Նաիրի Բժշկական Կենտրոնում երկարատև հիվանդությունից հետո մահացել է  երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Նշենք, որ  այս շրջանում Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին,Հայաստանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել ` մոր առողջական վիճակի մասին:

«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:

Ամիսներ առաջ` մոր տարեդարձի օրը, Էմմին ևս մեկ գրառում էր կատարել. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից՝ առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում՝ Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ եւ պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու եւ ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես!»։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ  պայքարում էր քաղցկեղի դեմ։

Կարդացեք նաև` Ամեն ինչ արեցի, որ նա համաձայնի. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի ամուսնության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին