▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք երբեք միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել. Եվա Ռիվասը` Նադեժդա Սարգսյանի մասին

 

Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն  Instagram-յան իր էջում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է իր և Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու եւ ընկերություն չանելու մասին:

Եվա Ռիվասը գրել է. «Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին եւ Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:

Մենք երբեք ընկերություն չենք արել եւ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջեւ կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա:Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով՝ անցյալում մեր միջեւ եղած մեր տարաձայնությունների մասին: Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:

 

 

 

 

 

 

 

 

Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը:Նադեժդա Սարգսյանն անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ եւ իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին